FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  105

Երեխայի տեսակցության և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների հարկադիր կատարումը.
1. Երեխայի տեսակցության և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների հարկադիր կատարումն իրականացվում է երեխայի լավագույն շահերի առաջնայնությամբ՝ բացառելով երեխայի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական որևէ հարկադրանքի գործադրում կատարողական վարույթի որևէ սուբյեկտի կողմից.
2. Կատարողական գործողություններն իրականացնելիս հարկադիր կատարողը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնում նրա կարծիքը՝ առանց դուրս գալու կատարման ենթակա ակտի պահանջի սահմաններից.
3. Խնամակալության և հոգաբարձության մարմինները հարկադիր կատարողի (Ծառայության) միջնորդագրի հիման վրա մասնակցում են՝
    1) երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու (երեխայի բնակության վայրը որոշելու) հետ կապված կատարողական գործողությունների իրականացմանը.
    2) երեխայի տեսակցության կազմակերպմանն առնչվող կատարողական գործողությունների իրականացմանը` անհրաժեշտություն առաջանալու դեպքում.
4. Սույն հոդվածով նախատեսված պահանջների հարկադիր կատարման ընթացակարգը սահմանվում է արդարադատության նախարարի նորմատիվ իրավական ակտով։