Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 35 Ներքին աուդիտը. 1. Ներքին աուդիտի ղեկավարին և անդամներին նշանակում է խորհուրդը: Ներքին աուդիտի ղեկավար և անդամ չեն կարող լինել Ընկերության կառավարման մարմինների անդամները, այլ ղեկավարներ ու աշխատակիցներ, ինչպես նաև գործադիր մարմնի անդամների կամ գլխավոր հաշվապահի հետ փոխկապակցված անձինք. 2. Ներքին աուդիտը, խորհրդի հաստատած կանոնակարգի համաձայն՝ 1) անկախ գնահատական է տալիս Ընկերության ներքին հսկողության, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգերի, Ընկերության կառավարման համակարգի և գործընթացների որակի, համարժեքության և արդյունավետության վերաբերյալ. 3) եզրակացություններ և առաջարկություններ է տալիս խորհրդի ներկայացրած, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ առաջադրված հարցերի վերաբերյալ. 3. Ներքին աուդիտի իրավասություններին վերաբերող հարցերը չեն կարող փոխանցվել Ընկերության կառավարման մարմինների կամ այլ անձանց լուծմանը. 4. Յուրաքանչյուր տարի խորհուրդը հաստատում է ներքին աուդիտի տարեկան ծրագիրը. 5. Տարեկան ծրագիրն առնվազն պետք է ներառի՝ 1) այն ոլորտները, որտեղ պետք է իրականացվի աուդիտորական ստուգում. 2) առանձին ոլորտներում աուդիտորական դիտարկման բովանդակության նկարագրությունը. 6. Ներքին աուդիտի ղեկավարը խորհրդին (պատճենը՝ գործադիր մարմնին) է ներկայացնում հետևյալ հաշվետվությունները՝ 1) հերթական՝ տարեկան ծրագրով սահմանված ստուգումների արդյունքների մասին. 2) արտահերթ, եթե բացահայտվել են ներքին աուդիտի հիմնավորված կարծիքով էական խախտումներ: Ընդ որում, եթե խախտումները հետևանք են գործադիր մարմնի, գլխավոր հաշվապահի կամ խորհրդի գործողությունների կամ անգործության, ապա հաշվետվությունը ներկայացվում է անմիջապես խորհրդի նախագահին. 7. Ներքին աուդիտի ղեկավարի հաշվետվությունը պետք է առնվազն պարունակի հետևյալ տեղեկությունները՝ 1) աուդիտորական դիտարկման նկարագրությունը. 2) դիտարկման արդյունքում բացահայտված խախտումներն ու թերությունները և դրանց վերացման վերաբերյալ առաջարկված միջոցառումները. 3) հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման մասին ներքին աուդիտի եզրակացությունը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 35 8. Սույն մասով նախատեսված դեպքերում հաշվետվությունները ներկայացվում են խախտումը հայտնաբերելուց առավելագույնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում. 9. Ներքին աուդիտն օրենքների, այլ իրավական ակտերի խախտումներ բացահայտելու դեպքում պարտավոր է դրանք ներկայացնել խորհրդին, իսկ պատճենը` Կենտրոնական բանկին: Ներքին աուդիտի կողմից սույն մասով նշված պարտականությունների կատարումը չի կարող վերջինիս համար որևէ բացասական հետևանք կամ պարտավորություն առաջացնել. 10. Ընկերությունում վերստուգիչ հանձնաժողով չի ստեղծվում: |