Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 4 Քաղաքացիական գործերը քննելիս դատարանի կողմից կիրառվող իրավունքը. 1. Վիճելի հարաբերությունը կարգավորող նյութաիրավական օրենքի կամ այլ իրավական ակտի բացակայության դեպքում դատարանը կիրառում է նույնանման հարաբերություններ կարգավորող օրենքի նորմերը (օրենքի անալոգիա): Նման նորմերի բացակայության դեպքում դատարանը վեճը լուծում է` ելնելով իրավունքի ընդհանուր սկզբունքներից (իրավունքի անալոգիա): Դատավարական նորմերն օրենքի անալոգիայով չեն կիրառվում. 2. Դատարանն օրենքով նախատեսված դեպքերում կիրառում է գործարար շրջանառության սովորույթներ: Կիրառման ենթակա գործարար շրջանառության սովորույթի առկայությունն ապացուցելու պարտականությունը կրում է այն վկայակոչող գործին մասնակցող անձը. 3. Դատարանը, Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրին կամ օրենքին համապատասխան, կարող է կիրառել նաև այլ պետությունների իրավունքի նորմեր. 4. Դատարանն օտարերկրյա իրավունք կիրառելու անհրաժեշտության դեպքում պարզում է դրա նորմերի գոյությունը և բովանդակությունը` օտարերկրյա պետությունում դրանց մեկնաբանման և կիրառման պրակտիկային համապատասխան. 5. Դատարանն իրավունք ունի կողմերից պահանջելու հիմնավորում՝ օտարերկրյա իրավունքի նորմերի գոյությունը և բովանդակությունը պարզելու նպատակով. 6. Օտարերկրյա իրավունքի նորմերի բացակայության դեպքում դատարանը կիրառում է Հայաստանի Հանրապետության իրավունքի համապատասխան նորմերը. 7. Դատարանն իր վարույթում գտնվող գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում է Սահմանադրական դատարան, եթե առկա է հիմնավոր կասկած դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում է, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: |