Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ article 10.2 9. Մրցույթն անցկացվում է երկու փուլով, որոնցից առաջինը փաստաթղթերի ամբողջականության և համապատասխանության ստուգման (այսուհետ՝ փաստաթղթային ստուգման) փուլն է, երկրորդը՝ հարցազրույցի. 10. Փաստաթղթային ստուգման փուլում Խորհուրդը ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը, դրանց համապատասխանությունն անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, իսկ ողջամիտ կասկածի դեպքում՝ նաև փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը: Խորհրդի որոշման հիման վրա աշխատակազմի միջոցով ստացվում են նաև թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատմանը վերաբերող հավելյալ տեղեկություններ: Հավակնորդի ներկայացրած փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը Խորհրդի որոշման հիման վրա պարզվում է աշխատակազմի միջոցով: Բարեվարքության լրացված հարցաթերթիկով ներկայացված տվյալները Խորհուրդը ստուգում է աշխատակազմի միջոցով՝ սույն օրենքի 26.1-ին հոդվածով սահմանված կարգին համապատասխան. 11. Փաստաթղթերի թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում հավակնորդին այդ մասին ծանուցում է աշխատակազմը մեկ օրվա ընթացքում՝ աշխատակազմի ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով. 12. Փաստաթղթերի թերությունները հավակնորդը կարող է վերացնել փաստաթղթերը ներկայացնելու համար սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետը լրանալուն հաջորդող երեք օրվա ընթացքում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ article 10.2 Սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու կամ կրկին ներկայացված փաստաթղթերը անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում Խորհուրդը եռօրյա ժամկետում կայացնում է որոշում հայտի ընդունումը մերժելու մասին, և այդ մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմն էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցում է հավակնորդին: Մրցութային խորհրդի` հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը հավակնորդը կարող է դատական կարգով բողոքարկել մերժումն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելու դեպքում հավակնորդը կարող է մասնակցել մրցույթին: Հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում հավակնորդն առանց նոր հայտ ներկայացնելու շարունակում է մասնակցել մրցույթին, իսկ եթե մրցույթն ավարտվել է, մասնակցում է նոր մրցույթի: Հայցը մերժվելու դեպքում հավակնորդը դուրս է մնում մրցույթից, իսկ եթե մասնակցել է որևէ փուլի, համարվում է չմասնակցած՝ անկախ արդյունքից. 13. Սույն հոդվածի 10-րդ մասում նշված գործողությունների արդյունքում Խորհուրդը կազմում է հարցազրույցի փուլ անցած հավակնորդների ցուցակը: Խորհուրդը հարցազրույցի մասնակիցների ցուցակը, ինչպես նաև հարցազրույցի անցկացման օրը, ժամը և վայրը հրապարակում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում. 14. Հարցազրույցի նպատակն է Հանձնաժողովի անդամի պաշտոնում արդյունավետ գործելու համար հավակնորդի անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտելը. 15. Հարցազրույցը կազմված է երկու մասից՝ 1) հավակնորդի մասնագիտական փորձի, անձնական որակների և հմտությունների ուսումնասիրություն. 2) Հանձնաժողովի անդամի կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջների իմացության ուսումնասիրություն: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ article 10.2 16. Սույն հոդվածի 15-րդ մասի 1-ին կետով նախատեսված ուսումնասիրության ընթացքում Խորհրդի անդամներից մեկը հանդես է գալիս հավակնորդի վերաբերյալ զեկույցով։ Հավակնորդն իրավունք ունի պարզաբանումներ տալու իր փաստաթղթերում առկա տեղեկությունների վերաբերյալ: Հանձնաժողովի անդամի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ այլ անձնական հմտություններն ու որակները գնահատելու, Հանձնաժողովի անդամ դառնալու շարժառիթն ու ակնկալիքը պարզելու նպատակով Խորհրդի անդամները կարող են հարցեր տալ հավակնորդին: Խորհուրդն իրավասու է նաև հավակնորդից պարզաբանումներ պահանջելու բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում լրացված տվյալների վերաբերյալ. 17. Սույն հոդվածի 15-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հարցերի ընտրությունը կատարվում է հրապարակված Հարցարանի հարցերը վիճակահանությամբ հավակնորդի կողմից ընտրելու միջոցով. 18. Յուրաքանչյուր հավակնորդի հետ հարցազրույցի առավելագույն տևողությունը մեկուկես ժամ է. 19. Հարցազրույցի ժամանակ Խորհրդի անդամներին տրամադրվում է հարցաթերթ, որտեղ նշվում են սույն հոդվածով սահմանված գնահատման ենթակա հատկանիշները: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ գնահատում է յուրաքանչյուր հավակնորդի՝ նշելով իր նկատառումները գնահատվող հատկանիշների վերաբերյալ. 20. Հաղթող է ճանաչվում խորհրդի անդամների՝ մասնակիցներին տրված միավորների հանրագումարի արդյունքով առավելագույն միավոր ստացած հավակնորդը. 21. Եթե հավակնորդների միավորների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել հաղթող թեկնածուին, ապա անցկացվում է բաց քվեարկություն, որի ընթացքում Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ քվեարկում է առավելագույն հավասար ձայներ ստացած այս կամ այն հավակնորդի օգտին. 22. Քվեարկության ժամանակ Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք. 23. Քվեարկության արդյունքներով ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է մասնագիտական աշխատանքի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ article 10.2 24. Եթե մրցույթը կազմակերպվում է Հանձնաժողովի մեկից ավելի անդամների պաշտոններում թեկնածուներ ընտրելու նպատակով, ապա Խորհուրդը հարցազրույցի արդյունքների ամփոփման հիման վրա հաստատում է մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուների ցուցակը՝ դրանում ներառելով այդ պաշտոնների քանակին հավասար թվով հաղթողներ` յուրաքանչյուր պաշտոնի համար մեկ թեկնածու սկզբունքով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ article 10.2 Մրցույթի անցկացումը. 1. Ազգային ժողովի նախագահը մրցույթն Ազգային ժողովի աշխատակազմի (սույն հոդվածում այսուհետ՝ աշխատակազմ) միջոցով հայտարարում է մրցութային խորհրդի ձևավորման օրվանից հետո` 30 օրվա ընթացքում. 2. Հայտարարությունը հրապարակվում է առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների, Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքերում (այսուհետ՝ պաշտոնական կայքեր). 3. Հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տվյալները. 1) թեկնածուին ներկայացվող պահանջները. 2) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ թվում՝ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը. 3) մրցույթի անցկացման պայմանները, Հարցարանը, թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը, առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների, գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում, գնահատման և միավորների հաշվարկման կարգը. 4) փաստաթղթերը ներկայացնելու ժամկետը և վայրը. 4. Մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող անձը (այսուհետ՝ հավակնորդ) հայտարարության հրապարակմանը հաջորդող 20 օրվա ընթացքում աշխատակազմ է ներկայացնում մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր), այդ թվում՝ բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը, ինչպես նաև իր բնակության և էլեկտրոնային փոստի հասցեները. 5. Փաստաթղթերը կարող են հանձնվել առձեռն կամ ուղարկվել փոստով. 6. Փաստաթղթերն ընդունելու նպատակով աշխատակազմում վարվում է համապատասխան գրանցամատյան. 7. Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են սահմանված ժամկետում ներկայացված, եթե աշխատակազմը դրանք ստացել է մինչև սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետը լրանալը. 8. Փոստով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հավակնորդը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ օրվա ընթացքում՝ իր ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով: |