FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  20

Երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագիրը և մշտադիտարկումը.
1. Երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականությունը, այդ թվում՝ համատեղ միջոլորտային միջոցառումները, սահմանվում են երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագրով (այսուհետ՝ համալիր ծրագիր): Համալիր ծրագիրն ապահովում է երեխայի իրավունքների ապահովման, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության համակարգված, նպատակային, շարունակական և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև հանդիսանում է երեխայի իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ միջազգային պարտավորությունների մշտադիտարկման գործիք.
2. Համալիր ծրագրի նախագիծը մշակում է սոցիալական պաշտպանության ոլորտում լիազոր պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Համալիր ծրագիրը հաստատում է Կառավարությունը: