Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 23 Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման վերաբերյալ համաձայնություն տալու կարգը. 1. Անձը, որը մտադիր է սույն օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում փոխանցել իրեն պատկանող ընդերքօգտագործման իրավունքը, լիազոր մարմին է ներկայացնում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման մասին դիմում. 2. Դիմումը պետք է ներառի՝ 1) իրավաբանական անձի լրիվ անվանումը, որին պատկանում է ընդերքօգտագործման իրավունքը. 2) նշում` փոխանցվող ընդերքօգտագործման իրավունքի մասին. 3) բաժանման, առանձնացման և վերակազմավորման դեպքերում՝ վերակազմակերպվող ընկերությունների ընդհանուր ժողովի կամ ժողովի՝ առանձնացման, բաժանման մասին որոշումը, որի մեջ պետք է նշված լինի բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը և դրան համապատասխան՝ իրավահաջորդ ընկերությունների իրավունքների ու պարտականությունների բաշխումը: Լիազոր մարմնի համաձայնությունն ստանալուց հետո՝ 20-օրյա ժամկետում, ներկայացվում են նաև ընդերքօգտագործման իրավունքը ձեռք բերող իրավաբանական անձի (այսուհետ՝ ձեռք բերող իրավաբանական անձ) պետական գրանցման համարը, նշում՝ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի չափի մասին, կանոնադրությունը, սույն մասի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը, որոնցից յուրաքանչյուրը չներկայացնելը լիազոր մարմնի տված համաձայնությունը չեղարկելու հիմք է. 4) միաձուլման, միացման դեպքերում՝ ձեռք բերող իրավաբանական անձի պետական գրանցման համարը, նշում՝ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի չափի մասին, կանոնադրությունը, բաժանիչ հաշվեկշիռը. 5) սույն մասի 4-րդ կետով սահմանված դեպքերում՝ ձեռք բերող իրավաբանական անձի՝ ա. հավաստումը հանքավայրի շահագործման աշխատանքների ավարտից 2 տարի առաջ հանքի փակման վերջնական ծրագիրը կազմելու վերաբերյալ, բ. հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները, գ. մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված՝ իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ, |
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 23 դ. ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն, որի բովանդակությունը և դրան ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը, ե. ֆինանսական առաջարկները և երաշխիքները, որոնք պետք է ներառեն մանրամասներ հանքի աշխատանքի, կապիտալ և գործառնական ծախսերի վերաբերյալ, զ. ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքը, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները. 6) հաշվետվություն՝ ծրագրով կամ նախագծով նախատեսված աշխատանքների կատարման մասին, այդ թվում` բնապահպանական միջոցառումների մասին. 7) հաշվետվություն՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ. 3. Դիմումին կցվող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենով. 4. Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, որոշում է ընդունում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման համաձայնություն տալու կամ համաձայնություն տալը մերժելու մասին: Սույն մասում նշված ժամկետում լիազոր մարմնի կողմից որոշում չկայացվելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենսդրությամբ սահմանված կարգով կրում է պատասխանատվություն: 4․1․ Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ապա լիազոր մարմինը դիմումի գրանցման օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Դիմումին կից փաստաթղթերի ամբողջական և լրամշակված փաթեթը կրկին ներկայացնելուց հետո լիազոր մարմինը 30-օրյա ժամկետում որոշում է ընդունում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման համաձայնություն տալու կամ համաձայնություն տալը մերժելու մասին: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը: |
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 23 5. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման վերաբերյալ համաձայնություն տալը լիազոր մարմնի կողմից մերժվում է սույն օրենսգրքով սահմանված` ընդերքօգտագործման իրավունքի հայցը մերժելու դրույթներին համապատասխան: |