Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ article 79 Պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերի քննությունը. 1. Սույն հոդվածով նշված գործերով Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովի խորհուրդը. 2. Սույն հոդվածում նշված գործերով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով Սահմանադրական դատարան կարող է դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը. 3. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին: Դիմումում պետք է նշվի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու՝ Սահմանադրության 95-րդ հոդվածով և 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքը, ինչպես նաև դիմումին պետք է կցվեն այն հավաստող ապացույցներ. 4. Այն պատգամավորը, որի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ գործ է քննվելու, դատավարությանը ներգրավվում է որպես պատասխանող և օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով սահմանված իրավունքներից և կրում նրա համար նախատեսված պարտականությունները: Պատշաճ ծանուցված պատգամավորի` առանց հարգելի պատճառի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար. 5. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով. 6. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը. 7. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը պարզում է պատգամավորի լիազորությունները դադարեցնելու՝ Սահմանադրության 95-րդ հոդվածով և 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայությունը. 8. Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և պատգամավորը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման. 9. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանի որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո. 10. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից որևէ մեկը. 1) պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին. 2) դիմումը մերժելու մասին։ |