FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

article  21

Հիպոտեկային կառավարչի նշանակումը և ազատումը.
1. Թողարկողի բանկային կամ վարկային կազմակերպության գործունեության լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից թողարկողի անվճարունակության մասին որոշման կամ դատարանի կողմից սնանկության մասին որոշման կայացման պահից (այսուհետ՝ անվճարունակության դեպք) ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների կառավարման նպատակով Կենտրոնական բանկը նշանակում է հիպոտեկային կառավարիչ (այսուհետ՝ կառավարիչ): Բացառությամբ այն դեպքերի, երբ կենտրոնացված թողարկողը հայտարարվել է անվճարունակ կամ զրկվել է հիպոտեկային պարտատոմսեր թողարկելու իրավունքից, կենտրոնացված թողարկողը պետք է Կենտրոնական բանկի կողմից ընտրվի որպես անվճարունակ ճանաչված մասնակից կազմակերպության կառավարիչ, եթե կենտրոնացված թողարկողն ունի առնվազն մեկ աշխատակից, որը համապատասխանում է սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված պահանջներին.
2. Կառավարչի նշանակման մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և երկու աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է հրապարակման առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլով և Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում.
3. Կառավարիչը պետք է ունենա համապատասխան որակավորման վկայական, որը տալիս է Կենտրոնական բանկը: Կառավարչի որակավորման կարգը, կառավարչին ներկայացվող պահանջները, վկայականների տրման և դրանց գործողության դադարման կարգն ու պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը.
4. Կառավարիչը և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն նշանակված թողարկողի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարը և (կամ) անդամները և (կամ) լուծարային կառավարիչը և (կամ) լուծարային հանձնաժողովը պետք է լինեն տարբեր անձինք:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

article  21

5. Կառավարիչը կառավարում է ապահովման միջոցներ հանդիսացող ակտիվները՝ ելնելով ապահովված հիպոտեկային պարտատոմսերում ներդրողների շահերից (ֆիդուցիար պարտականություն): Կառավարչի կողմից պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կենտրոնական բանկը ազատում է նրան կառավարչի պարտականությունների կատարումից: Կենտրոնական բանկի` սույն մասում նշված որոշումը երկու աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է հրապարակման առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլով և Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում: Կենտրոնական բանկի` սույն մասում նշված որոշումը կառավարիչը կարող է բողոքարկել դատական կարգով, եթե այն կայացվել է սույն օրենքի խախտմամբ: Որոշման բողոքարկումը չի կասեցնում այդ որոշման գործողությունը գործի ողջ դատական քննության ընթացքում: