FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

article  7

Տեխնիկական կանոնակարգերը.
1. Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական կանոնակարգերն են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները, որոնցով սահմանված են արտադրանքի (գործընթացների) վերաբերյալ տեխնիկական պահանջները և, անհրաժեշտության դեպքում, այդ պահանջներին համապատասխանության գնահատման ընթացակարգերը, ինչպես նաև տերմինաբանությանը, փաթեթավորմանը, պայմանանշաններին, արտադրանքի մակնշմանը, պիտակավորմանը և սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական նորմերին, արտադրանքի գրանցմանը ներկայացվող պահանջները.
2. Տեխնիկական կանոնակարգերի բովանդակությանը ներկայացվող պահանջներն են`
    1) տեխնիկական կանոնակարգերը առևտրի վրա չպետք է թողնեն առավել սահմանափակող ազդեցություն, քան դա անհրաժեշտ է հետևյալ նպատակների իրականացման համար`
    ա. ազգային անվտանգության ապահովում,
    բ. մարդու կյանքի, առողջության և անվտանգության պաշտպանություն,
    գ. նյութական արժեքների պահպանում,
    դ. կենդանական և բուսական աշխարհի պահպանություն,
    ե. շրջակա միջավայրի պահպանություն,
    զ. բնական և էներգետիկ պաշարների արդյունավետ օգտագործում, էներգախնայողության և էներգաարդյունավետության կիրառում,
    է. արտադրանքի անվտանգությանը, որակին, բաղադրությանը, ծագմանը, նշանակությանը վերաբերող հարցերում սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործողությունների մասին նախազգուշացում.
    2) տեխնիկական կանոնակարգերը պետք է`
    ա. այն երկրներից ներմուծված արտադրանքի համար, որոնց հետ առկա են համապատասխան պայմանագրեր, ապահովեն ոչ պակաս բարենպաստության ռեժիմ, քան տրամադրվում է նմանատիպ հայրենական արտադրանքի համար,
    բ. մշակվեն և կիրառվեն այնպես, որ չստեղծեն տեխնիկական խոչընդոտներ այն երկրների հետ առևտրում, որոնց հետ կնքված են համապատասխան պայմանագրեր,
    գ. մշակվեն գիտական տվյալների հիման վրա.
    3) տեխնիկական կանոնակարգը կարող է նախատեսել հետևյալ տարրերը`
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

article  7

ա. կանոնակարգվող ոլորտի սահմանում` նկարագրվում է արտադրանքը կամ արտադրանքի խումբը, որին վերաբերում են համապատասխան տեխնիկական կանոնակարգը, ռիսկերի տեսակները, որոնք անհրաժեշտ է բացառել, անհրաժեշտության դեպքում նաև` արտադրանք կամ արտադրանքի խումբ, որի վրա չեն տարածվում տվյալ տեխնիկական կանոնակարգի պահանջները,
    բ. կանոնակարգվող ոլորտի համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի կամ արտադրանքի խմբեր` սահմանվում է արտադրանքը, որը ենթակա է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման,
    գ. կանոնակարգվող ոլորտի արտադրանք կամ արտադրանքի խմբեր, որոնք ենթակա չեն համապատասխանության գնահատման` նշվում է այն արտադրանքը, որը ենթակա չէ տվյալ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման,
    դ. արտադրանքին կամ արտադրանքի համապատասխան խմբերին ներկայացվող հիմնական պահանջներ` հստակ սահմանումներով պահանջներ, որոնք ներկայացվում են արտադրանքին դրանց շուկայահանման նպատակով: Հիմնական պահանջները տեխնիկական կանոնակարգերի հիմնական մասերից են: Այն դեպքում, երբ արտադրանքն արտադրվել է չփոխկապակցված ստանդարտների հիման վրա, այն ենթակա է համապատասխանության գնահատման երրորդ կողմի միջոցով,
    ե. համապատասխանության գնահատման ընթացակարգեր` կանոնակարգվող ոլորտի արտադրանքի համար (նախատեսված լինելու դեպքում) նշվում են մեկ կամ մի քանի համապատասխանության գնահատման համահավասար ընթացակարգեր,
    զ. համապատասխանության ազգային նշանի կիրառման կանոններ, որոնք սահմանվում են գործող օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթների համաձայն,
    է. չափումների միասնականության ապահովմանը ներկայացվող պահանջներ` անհրաժեշտության դեպքում նշվում են կիրառվող չափանմուշները, չափման միջոցները, նյութերը, չափումներ իրականացնելու ձևերը` չափումների սխալանքի հետ միասին և այլն,
    ը. կանոնակարգվող ոլորտում գործունեություն իրականացնելու համար օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմիններին ներկայացվող պահանջներ, այդ թվում` հատուկ պահանջներ, որոնք սահմանված են կանոնակարգող մարմնի կողմից,
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

article  7

թ. սերտիֆիկացվող արտադրանքի պարբերական գնահատման հաճախականությունը կամ հաճախականության որոշման չափանիշներ, համապատասխանության սերտիֆիկատների և հայտարարագրերի գործողության ժամկետի կասեցման կամ դրանց ուժը կորցրած ճանաչելու մասին չափանիշներ,
    ժ. շուկայի վերահսկողության մարմինների կողմից իրականացվող միջոցառումներ` սահմանված պահանջներին արտադրանքի մեկ կամ մի քանի տեսակի անհամապատասխանության հայտնաբերման և վտանգավոր լինելու դեպքում: Տեխնիկական կանոնակարգը կարող է նախատեսել նաև այլ տարրեր:
    4) սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական նորմերի պահպանությունը.
    ա. տեխնիկական կանոնակարգերը սահմանում են նաև կենսաբանական անվտանգությունն ապահովող (արտադրողի կողմից օգտագործված անվտանգության ապահովման եղանակներից անկախ) նվազագույն անհրաժեշտ սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ, առանձին երկրներից և (կամ) վայրերից ծագած ապրանքների հանդեպ, այդ թվում` ներմուծման, օգտագործման, պահման, փոխադրման, իրացման և վերամշակման սահմանափակումներ,
    բ. սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական նորմերով կարող են նախատեսվել արտադրանքի, նրա մշակման մեթոդների և արտադրության, արտադրանքի փորձարկման ընթացակարգերի, վերահսկողության, համապատասխանության հավաստման հանդեպ պահանջներ, կարանտինային կանոններ, այդ թվում` կենդանիների և բույսերի փոխադրման հետ կապված պահանջներ, որոնք անհրաժեշտ են կենդանիների և բույսերի կյանքի կամ առողջության ապահովման համար դրանց փոխադրման ժամանակ, ինչպես նաև նմուշների ընտրության մեթոդներ և ընթացակարգեր, հետազոտությունների և ռիսկի գնահատման մեթոդներ և տեխնիկական կանոնակարգերում ընդգրկված այլ պահանջներ,
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

article  7

գ. սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական նորմերը մշակվում և կիրառվում են գիտական տվյալների հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով համապատասխան միջազգային ստանդարտները, ուղեցույցները և միջազգային կազմակերպությունների այլ փաստաթղթեր սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական նորմերի պահպանության անհրաժեշտ մակարդակը պահպանելու նպատակով, որը որոշվում է` հաշվի առնելով փաստացի գիտականորեն հիմնավորված ռիսկի աստիճանը: Ռիսկի աստիճանի գնահատման ժամանակ ուշադրություն է դարձվում միջազգային կազմակերպությունների միջազգային ստանդարտներին, ուղեցույցների դրույթներին, որոնց մասնակիցն է Հայաստանի Հանրապետությունը, հիվանդությունների և վնասատուների տարածմանը, ինչպես նաև հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարում մատակարարների կողմից կիրառվող միջոցներին, բնապահպանական պայմաններին, հնարավոր վնասների հետ կապված տնտեսական հետևանքներին, վնասը կանխելու համար ծախսերի չափերին,
    դ. այն դեպքում, երբ սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական նորմերի անհետաձգելի կիրառումը հիմնավորված է և անհրաժեշտ է սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական նորմերի պահպանության նպատակներին հասնելու համար, իսկ համապատասխան գիտական հիմնավորումը բավարար չէ կամ չի կարող ձեռք բերվել անհրաժեշտ ժամկետներում, արտադրանքի որոշակի տեսակների համար տեխնիկական կանոնակարգերով նախատեսված սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական նորմերը կարող են կիրառվել առկա տեղեկատվության հիման վրա, ներառյալ` համապատասխան միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետությունների իշխանություններից համապատասխան միջոցների կիրառման մասին ստացված տեղեկատվությունը,
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

article  7

ե. սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական միջոցառումները պետք է կիրառվեն` հաշվի առնելով համապատասխան տնտեսական գործոնները` արտադրության ծավալի կամ իրացման կրճատումից հնարավոր վնասը որևէ վնասակարի կամ հիվանդության ներթափանցման, ամրապնդման կամ տարածման դեպքում, դրանց դեմ պայքարելու կամ դրանք վերացնելու ծախսերը, ռիսկերը սահմանափակելու այլընտրանքային միջոցների արդյունավետությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի, արտադրանքի արտադրության և շրջանառության վրա վնասատուների կամ հիվանդությունների ազդեցությունը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը.
    5) արտադրանքի գրանցման ապահովումը.
2.1. Պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնող իրավասու մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
3. Կանոնակարգող մարմինների ցանկը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
4. Համապատասխանության հայտարարագրում նախատեսվող տեխնիկական կանոնակարգը պետք է ներառի համապատասխանության հայտարարագրման ընթացակարգ և համապատասխանության հայտարարագրի պահպանման ժամկետ.
5. Ազգային ստանդարտների ցանկը, որոնք կամավոր կիրառման դեպքում արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխանության կանխավարկածի ապացույց են, հրապարակում է Ստանդարտացման ազգային մարմինը` համակարգող մարմնի հանձնարարությամբ: