FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  85

Ընկերության հաշվետվությունները.
1. Ընկերությունները կազմում, հրապարակում և Կենտրոնական բանկ են ներկայացնում տարեկան և եռամսյակային ֆինանսական և այլ հաշվետվություններ: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանվել հաշվետվությունների ներկայացման այլ պարբերականություն.
2. Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով.
3. Յուրաքանչյուր Ընկերություն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանած ձևով, դեպքերում, կարգով և ժամկետներում, սակայն ոչ պակաս, քան տարին մեկ, պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել՝
    1) Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձանց ֆինանսական հաշվետվությունները, տեղեկություններ` այդ իրավաբանական անձանց ղեկավարների և նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին.
    2) Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց ֆինանսական հաշվետվությունները, տեղեկություններ` այդ փոխկապակցված իրավաբանական անձանց ղեկավարների և նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  85

3) Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց հայտարարություններն այն մասին, որ նրանց մասնակցության միջոցով որևէ նոր անձ Ընկերությունում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձի կարգավիճակ ձեռք չի բերել: Եթե այլ անձ Ընկերությունում ձեռք է բերել անուղղակի նշանակալից մասնակցություն, ապա Ընկերությունը պարտավոր է Կենտրոնական բանկի համաձայնությունն ստանալու նպատակով այդ անձի՝ Ընկերությունում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու օրվանից հետո` 10-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկ ներկայացնել իր մոտ անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի սահմանած փաստաթղթերը, ինչպես նաև այն իրավաբանական անձանց վերաբերյալ փաստաթղթերը (այդ թվում՝ անվանումը, գտնվելու վայրը, ֆինանսական հաշվետվությունները, տեղեկությունները ղեկավարների մասին, տեղեկությունները նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին), որոնցում Ընկերությունում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձը հանդիսանում է նշանակալից մասնակցություն ունեցող անձ: Սույն մասով սահմանված հաշվետվությունները և տեղեկություններն Ընկերություն ներկայացնելու պարտականությունը կրում են Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձինք.
4. Ընկերության կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները և այլ տեղեկությունները պետք է լինեն ամբողջական և արժանահավատ: