Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 28 Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսատնտեսական գործունեությունը. 1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսատնտեսական գործունեությունն իրականացվում է օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան. 2. Նախադպրոցական կրթության և խնամքի ծառայությունների ֆինանսական ծախսերը և ֆինանսավորման արդյունքները փոփոխվում են՝ կախված երեխայի տարիքից, տրամադրվող խնամքի որակից, առանձին երեխաների անհատական կարիքներից, ծնողների զբաղվածության վիճակից և այլ հանգամանքներից։ 4. Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ուսումնադաստիարակչական գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում: Ֆինանսավորման կարգը սահմանում է Կառավարությունը. 5. Նախադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսավորման աղբյուրներն են՝ 1) հիմնադիրների հատկացումները. 2) պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների դեպքում՝ պետական բյուջեից հատկացումները. 3) համայնքի բյուջեն. 4) ծնողների (երեխայի օրինական ներկայացուցիչների) վճարումները, ֆիզիկական և իրավաբանական անձանց ներդրումները, հանգանակությունները և նվիրատվությունները. 5) միջազգային կազմակերպությունների կատարած ներդրումները. 6) օրենսդրությամբ չարգելված և սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ ստացված միջոցները. 7) օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ. 6. Նախադպրոցական կրթության ուսումնական հաստատությունները կարող են իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները. 1) լրացուցիչ կրթական ծրագրեր, ինչպես նաև մարզաառողջարարական կամ ճամբարներում կազմակերպվող վճարովի ծառայություններ. 2) ստեղծել ռեսուրս-կենտրոններ՝ իրականացնել մասնագետների վերապատրաստման, խորհրդատվական դասընթացներ, վարել ծնողական կրթությանը միտված դասընթացներ և ծրագրեր. 3) կազմակերպել երեխայի տնային ուսուցում, դաստիարակություն և խնամք. 4) կազմակերպել ճկուն ռեժիմով երեխային սպասարկելու ծառայություններ․ 5) կազմակերպել սաների երկարօրյա կամ շուրջօրյա ուսուցում և խնամք։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 28 7. Պետական և համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները հաստատվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած օրինակելի հաստիքացուցակի և նորմատիվների հիման վրա. 8. Ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները հաստատվում են իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով: |