FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  15

Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների և դրանց աղբյուրների պետական հաշվառումը և ջերմոցային գազերի արտանետումների գույքագրումը.
1. Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների աղբյուրներ ունեցող իրավաբանական անձինք և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք, ինչպես նաև մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների քանակները և բաղադրությունը մթնոլորտային օդի պահպանության ոլորտում լիազոր մարմնի կողմից ենթակա են պետական հաշվառման` Կառավարության սահմանած կարգով.
2. Ջերմոցային գազերի արտանետումների քանակները և բաղադրությունը մթնոլորտային օդի պահպանության ոլորտում լիազոր մարմնի կողմից ենթակա են գույքագրման՝ Կառավարության սահմանած կարգով.
3. Հաշվառման վերաբերյալ տեղեկատվությունը ամփոփվում, վերլուծվում և արխիվացվում է Կառավարության սահմանած կարգով: