Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ article 28 Հաշվեքննության կասեցումը և դադարեցումը. 1. Սույն օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պարտականությունների կատարման անհնարինության, ինչպես նաև հաշվեքննության ընթացքում հաշվեքննության արդյունքի վրա էական ազդեցություն ունեցող առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտություն առաջանալու կամ հաշվեքննությանն առնչվող փաստաթղթերը նախաքննության մարմինների կամ դատարանի որոշման հիման վրա առգրավված լինելու կամ տարերային աղետի պատճառով կամ հաշվեքննության իրականացումն անհնարին դարձնող այլ անկանխատեսելի հանգամանքի դեպքերում Հաշվեքննիչ պալատի որոշմամբ հաշվեքննությունը կասեցվում է: Կասեցման հիմքերի վերացումից հետո Հաշվեքննիչ պալատի որոշմամբ հաշվեքննությունը կարող է վերսկսվել մնացած ժամկետով. 2. Հաշվեքննությունը կարող է դադարեցվել, եթե կասեցված հաշվեքննության կասեցման հիմքերը կասեցմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում չեն վերացել, կամ եթե հաշվեքննության իրականացման ընթացքում պարզվել է, որ հաշվեքննության տվյալ թեման այլևս չունի բավարար արդիականություն, էականություն կամ բարելավման ներուժ: |