Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ article 16 Շահագրգիռ անձանց ծանուցումը. 1. Նախնական ապահովման բոլոր անհրաժեշտ միջոցները կիրառելուց, իսկ այդպիսի միջոցներ կիրառելու անհրաժեշտության բացակայության դեպքում՝ ուսումնասիրության արդյունքների նախնական ամփոփումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իրավասու մարմինը ծանուցում և հրավիրում է ուսումնասիրության նյութերով հայտնի բոլոր շահագրգիռ անձանց՝ ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին ծանոթանալու և ստացված տվյալների առնչությամբ իրենց դիրքորոշումը ներկայացնելու. 2. Իրավասու մարմինը ծանուցում է անձին, որի գույքի ծագման օրինականության առնչությամբ իրականացվել է ուսումնասիրությունը, և հրավիրում ներկայացնելու հայտարարագիր, որը ներառում է հետևյալ տվյալները. 1) անձին և նրա ընտանիքի անդամներին՝ հայտարարագրի ներկայացման պահին պատկանող գույքը. 2) հայտարարագրի ներկայացման պահին անձի և նրա ընտանիքի անդամների պարտավորությունները միմյանց և երրորդ անձանց նկատմամբ. 3) հայտարարագրի ներկայացման պահին անձի և նրա ընտանիքի անդամների բոլոր բանկային հաշիվների ցանկը՝ Հայաստանի Հանրապետությունում և դրա սահմաններից դուրս. 4) ուսումնասիրվող ժամանակահատվածում անձի և նրա ընտանիքի անդամների եկամուտները և դրանց աղբյուրները. 5) ուսումնասիրվող ժամանակահատվածում անձի և նրա ընտանիքի անդամների՝ գույք օտարելու կամ ձեռք բերելու գործարքները և դրանց ֆինանսավորման աղբյուրները. 6) ուսումնասիրության առարկա գույքի առնչությամբ այլ հանգամանքներ. 3. Հայտարարագրերի նմուշային ձևը և լրացման կարգը հաստատում է Կառավարությունը. 4. Շահագրգիռ անձինք ծանուցումն ստանալու պահից՝ մեկ ամսվա ընթացքում, իրավունք ունեն ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին և ներկայացնելու իրենց դիրքորոշումը. 5. Անձի կողմից հայտարարագիր կամ դիրքորոշում ներկայացնելուց հրաժարվելը չի կարող մեկնաբանվել և օգտագործվել իր կամ իր ընտանիքի անդամների դեմ։ Հայտարարագիր ներկայացնելու դեպքում դրանում կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներկայացնելը հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության։ |