FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ

article  1

ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. անազատ պայմաններում պահվող վայրի կենդանի` կենդանական աշխարհի վայրի տեսակների առանձնյակներ, որոնք գտնվում են ոչ բնական պայմաններում, դրանց տեղաշարժերը սահմանափակված են որոշակի տարածքով, և կենդանու կենսաապահովումն իրականացնում է պահողը. անհետացող կենդանական տեսակ` հազվագյուտ կենդանական տեսակ, որի առանձնյակների քանակը ժամանակի ընթացքում շարունակաբար կրճատվում է. արդյունագործական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ կենդանական աշխարհի կադաստրի տվյալների հիման վրա սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում շահույթ ստանալու նպատակով. առողջապահական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ առողջապահության բնագավառում լիցենզավորված կազմակերպությունների կողմից կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում դեղանյութերի, պատրաստուկների և այլ պրեպարատների ստացման նպատակով․ բնապահպանական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ վտանգված, հազվագյուտ կամ կենդանական աշխարհի առանձին տեսակների պահպանության, քանակի ավելացման, վերարտադրության կազմակերպման (բացառությամբ որսորդական տնտեսությունների) և այլ միջոցառումների (էկոհամակարգերի վերականգնման) իրականացման միջոցով դրանց օգտագործում վայրի բնություն բաց թողնելու կամ վերաբնակեցնելու նպատակով. գիտահետազոտական, կրթական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում գիտական ուսումնասիրությունների, բացահայտումների, գիտաճանաչողության, ուսումնական, կրթական, դաստիարակչական միջոցառումների իրականացման նպատակով. գյուղատնտեսական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում սելեկցիոն նպատակներով.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ

article  1

ինվազիվ` օտարածին կենդանական տեսակներ՝ տեսակներ, որոնք ներմուծվել են երկրագնդի այլ տարածաշրջաններից բնական երևույթների հետևանքով կամ մարդու տնտեսական գործունեության արդյունքով կամ ներթափանցել են մերձակա երկրներից իրենց համար ոչ բնական կամ օտար միջավայր և հարմարվելով կարող են վնաս հասցնել էկոհամակարգերին, կենսաբազմազանությանը կամ կարող են վտանգել մարդու առողջությունը. կարևոր թռչնաբանական տարածքներ՝ թռչունների պահպանության համար առանձնացված (բնության հատուկ պահպանվող տարածքներից դուրս կամ դրանցում ներառված) բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքներ, որոնք ծառայում են թռչունների բնադրման, ձմեռման կամ հանգստի համար. կենդանական ռեսուրս՝ կենդանական տեսակների, պոպուլյացիաների և համակեցությունների ամբողջականություն, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է օգտագործվել մարդու տնտեսական գործունեության ընթացքում և սպառվող-վերականգնվող ռեսուրս է. էկոհամակարգ՝ բույսերի, կենդանիների, սնկերի և միկրոօրգանիզմների համակեցությունների, ինչպես նաև դրանց ոչ կենդանի շրջակա միջավայրի դինամիկ համալիր, որոնք փոխազդում են որպես միասնական գործառնական ամբողջություն․ կենդանաբանական հավաքածու` հավաքված, կանոնակարգված, ցուցադրվող և պահվող կենդանիների կենդանի կամ դրանց խրտվիլակների, արգասիքների և պրեպարատների հավաքածուներ. կենդանական աշխարհ` կենդանիների (անողնաշարավոր և ողնաշարավոր) վայրի տեսակների ու դրանց համակեցությունների ամբողջականություն. կենդանական աշխարհի գենոֆոնդ` կենդանական տեսակի (տեսակների) ժառանգականության և դրա դրսևորումների ամբողջականություն. կենդանական աշխարհի կադաստր` կենդանական աշխարհի օբյեկտների իրավական ռեժիմի, քանակական և որակական բնութագրերի, վիճակի, բնապահպանական, մշակութային և տնտեսական արժեքների, աշխարհագրական և վարչատարածքային տարածվածության, պաշարների և օգտագործման մասին տեղեկությունների ու փաստաթղթերի համակարգ. կենդանական աշխարհի օբյեկտների մոնիտորինգ՝ կենդանական աշխարհի վիճակի գնահատման, մարդածին և բնածին բացասական ազդեցությունների կանխատեսման և կանխարգելման, մարդածին և բնածին դրական ազդեցությունների ռեժիմային դիտարկումների գործընթաց.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ

article  1

կենդանական աշխարհի պաշարներ` աշխարհագրական որոշակի տարածքում հաշվառված կենդանական աշխարհի օգտագործման ենթակա ընդհանուր քանակություն. կենդանական աշխարհի օբյեկտ` կենդանիների վայրի տեսակներ, դրանց արգասիքներ, համակեցություններ, բնակության միջավայրեր, միգրացիայի ուղիներ և բնադրավայրեր. կենդանիների միգրացիայի ուղի` ցամաքային, օդային, ջրային ուղիներ, որոնցով իրականացվում են կենդանիների կանոնավոր, պարբերական և ոչ պարբերական զանգվածային տեղաշարժերը` պայմանավորված գոյության պայմանների փոփոխությամբ կամ կապված դրանց զարգացման ցիկլերի հետ. կենդանիների պոպուլյացիա` աշխարհագրական որոշակի տարածքում նույն կենդանական տեսակի սեռահասակային խմբերի ամբողջականության գոյակցություն. կենդանիների տեսակային բազմազանություն` աշխարհագրական որոշակի տարածքում կենդանիների տարբեր տեսակների ամբողջականություն. կենսաբանական տեխնոլոգիա, կենսատեխնոլոգիա` կենդանի օրգանիզմների և կենսաբանական պրոցեսների օգտագործումը տարբեր բնագավառներում. սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ կենդանական աշխարհի կադաստրի տվյալների հիման վրա սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ սպորտային ձկնորսության կամ սիրողական ձկնորսության կամ սպորտային որսի կամ սիրողական որսի կամ հաղթանշանային որսի իրականացում անձնական կարիքների համար՝ առանց շահույթ ստանալու. կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանի` կենդանական աշխարհի վայրի տեսակների առանձնյակներ, որոնք գտնվում են բնական պայմաններում, դրանց տեղաշարժերը սահմանափակված են բնական կամ արհեստական սահմաններով, և կենդանու կենսաապահովումը մասամբ իրականացնում է պահողը. վերարտադրության կազմակերպման նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ բնական և ոչ բնական պայմաններում կենդանական աշխարհի օբյեկտների վերարտադրության կազմակերպում որսորդական տնտեսություններում դրանց կայուն օգտագործման, օգտագործման ենթակա քանակի ապահովման նպատակով. հազվագյուտ կենդանական տեսակ` աշխարհագրական որոշակի տարածքում հազվադեպ հանդիպող կենդանական տեսակ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ

article  1

վայրի կենդանի` բնության կողմից ստեղծված, բնական ընտրությամբ (առանց մարդու միջամտության) առաջացած, բնական ազատ պայմաններում ապրող կենդանիներ, այդ կենդանիների տեսակների անազատ և կիսաազատ պայմաններում պահվող առանձնյակներ ու դրանց սերունդներ: