FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  73

Պարտապանի գործունեության վերսկսումը.
1. Եթե պարտապանի գործունեությունը կասեցվել է սույն օրենքի 72-րդ հոդվածով նախատեսված կարգով, ապա կառավարչի միջնորդության հիման վրա կայացված դատարանի որոշմամբ պարտապանը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն վերսկսել իր գործունեությունը մինչև մեկ տարի ժամանակով, եթե պարտապանի գործունեության վերսկսումը կարող է մեծացնել պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունը: Կառավարչի միջնորդության հիման վրա դատարանը որոշում է կայացնում պարտապանի գործունեությունը մասնակի կամ ամբողջությամբ վերսկսելու մասին, որի վերաբերյալ բոլոր պարտատերերը պատշաճորեն ծանուցվում են որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում.
2. Եթե դատարանի՝ պարտապանի գործունեությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն վերսկսելու վերաբերյալ որոշումն ստանալուց հետո` 7 օրվա ընթացքում, պարտատերերից որևէ մեկը գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա կառավարիչը հրավիրում է խորհրդի նիստ, իսկ խորհրդի ձևավորված չլինելու դեպքում՝ ժողով` քննարկման դնելով այդ հարցը: Խորհրդի կամ ժողովի որոշումը և նիստի արձանագրությունը կառավարիչը ներկայացնում է դատարան.
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում դատարանն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ այն մերժելու մասին: Դատարանի որոշումը եռօրյա ժամկետում կառավարիչն ուղարկում է պարտատերերին և հարկային համապատասխան մարմին: Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել.
4. Պարտապանի վերսկսված գործունեության ժամկետը ժողովի որոշման և կառավարչի միջնորդության հիման վրա կայացված դատարանի որոշմամբ կարող է երկարաձգվել, եթե պարտապանի վերսկսված գործունեությունը մեծացրել է պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունը: Այդ դեպքում պարտապանի գործունեության երկարաձգման ժամկետը չի կարող գերազանցել ընդհանուր 36 ամիսը.
5. Պարտապանի գործունեությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերսկսելն արգելք չէ պարտապանի գույքի հաշվին պահանջի բավարարման գործընթացն իրականացնելու համար, այդ թվում՝ սույն օրենքի 75-77-րդ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումներով, բացառությամբ այն գույքի, որն օգտագործվում է պարտապանի վերսկսված գործունեությունն ապահովելու համար: