FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  22

Հանրային հեռարձակողների կարգավիճակը և գործունեության սկզբունքները.
1. Հանրային հեռարձակողները հիմնադրվում են Կառավարության կողմից փակ բաժնետիրական ընկերությունների ձևով.
2. Հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երեքից՝ երկու ընդհանուր և մեկ կրթական-մշակութային ուղղվածության ծրագրերով.
3. Հանրային հեռարձակողը առանց հեղինակազորման և սլոթի օգտագործման լիցենզիայի հանրային մուլտիպլեքսի միջոցով կարող է սփռել առավելագույնը երկու ծրագիր: Հանրային հեռարձակողը հավելյալ ծրագիր սփռելու ցանկության դեպքում հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման համար մասնակցում է մրցույթի սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված կարգով.
4. «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի իմաստով՝ լիազոր մարմինը Հանրային հեռարձակողի համար Հանրային հեռարձակողի խորհուրդն է (այսուհետ՝ Խորհուրդ).
5. Հանրային հեռարձակողները ղեկավարվում են օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով և ապահովում են կարծիքն արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի և դավանանքի, ինչպես նաև ստեղծագործական ազատությունը.
6. Հանրային հեռարձակողները պարտավոր են`
    1) ապահովել հեռարձակվող տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանությունը.
    2) օրվա եթերաժամը հատկացնել հայերեն տեսալսողական հաղորդումներին, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի.
    3) մշակել և իրականացնել ծրագրային քաղաքականություն`
    ա. հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենադիտելի եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), կարծիքների բազմազանությունը,
    բ. սպառողներին մատուցել հաղորդումներ, որոնցում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը,
    գ. սպառողներին մատուցել հաղորդումներ, որոնք ուղղված են ազգային, ռասայական, կրոնական, սեռային, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն պարունակող կարծրատիպերի հաղթահարմանը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  22

8. Մշակութային, ուսումնական, գիտակրթական և մարզական տեսալսողական հաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին սույն օրենքին համապատասխան տեղեկություններ նշելու դեպքերի վրա չի տարածվում Հանրային հեռարձակողի գովազդի հեռարձակման համար սույն օրենքով սահմանված ժամանակային սահմանափակումը: Մշակութային, ուսումնական, գիտակրթական և մարզական հաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորի մասին տեղեկությունների հիշատակումը չպետք է գերազանցի տվյալ հաղորդման ընդհանուր տևողության 2,5 տոկոսը.
9. Հանրային հեռարձակողին թույլատրվում է ցուցադրել սոցիալական գովազդ՝ «Գովազդի մասին» օրենքով սահմանված կարգով: Ժամը 00:00-ից մինչև 18.00-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական գովազդը հեռարձակվում է անհատույց հիմունքներով: Ժամը 18:00-ից մինչև 00:00-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական գովազդը հեռարձակվում է վճարովի հիմունքներով՝ «Գովազդի մասին» օրենքով սահմանված կարգով.
10. Հանրային հեռարձակողների կանոնադրությունները հաստատում է Խորհուրդը.
11. Հանրային հեռարձակողները գործում են սույն օրենքին, իրենց կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան.
12. Հանրային հեռարձակողների հեռարձակման ենթակա պաշտոնական հաղորդագրության (տեղեկատվության) արտադրությունն իրականացնում են այդ հաղորդագրությունը (տեղեկատվությունը) ներկայացնող մարմնի աշխատակազմը (ստորաբաժանումը) կամ այդ մարմնի համաձայնությամբ` Հանրային հեռարձակողները կամ այլ Հեռարձակողներ.
13. Այն դեպքերում, երբ Հանրային հեռարձակող մեկ կազմակերպություն առանց հեղինակազորման և սլոթի օգտագործման լիցենզիայի հանրային մուլտիպլեքսի միջոցով սփռում է երկու ծրագիր, ապա սույն օրենքով, ինչպես նաև այլ իրավական ակտերով Հանրային հեռարձակողի հաղորդումների նկատմամբ սահմանված հատուկ պահանջները Հանրային հեռարձակողի կողմից երկու տեսալսողական ծրագրերով հեռարձակվող հաղորդումների վրա տարածվում են ընդհանուր, այլ ոչ թե յուրաքանչյուր տեսալսողական ծրագրի մասով՝ առանձին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  22

դ. սպառողներին մատուցել հաղորդումներ, որոնք ուղղված են բնակչության իրավագիտակցության, սոցիալական պատասխանատվության և մեդիագրագիտության բարձրացմանը, հասարակական-քաղաքական, միջազգային իրադարձությունների մասին բնակչությանը համալիր տեղեկատվության տրամադրմանը, Հայաստանի Հանրապետությունում աղետների կառավարմանը և նվազեցմանը,
    ե. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների կյանքի և մշակույթի մասին հաղորդումներ հեռարձակելու նպատակով ոչ գիշերային ժամերին ազգային փոքրամասնությունների համար շաբաթական նվազագույնը 30 րոպե Հանրային տեսալսողական հեռարձակողների և 2 ժամ Հանրային լսողական հեռարձակողի եթերով տրամադրել եթերային ժամանակ,
    զ. իրավատեր հանդիսանալու դեպքում ապահովել կրթական, մշակութային և մանկական տեսալսողական հաղորդումների, այդ թվում՝ ֆիլմերի և դրանց կրկնօրինակումների շրջանառությունը մարզային սփռում իրականացնող Հեռարձակողների համար ոչ ուշ, քան դրանց առաջին ամրագրումից երեք տարի անց.
    4) ապահովել հայերեն ենթագրերով կամ ժեստերի լեզվի թարգմանությամբ՝
    ա. շաբաթվա ընթացքում առնվազն մեկական կրթական, առողջապահական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդման հեռարձակում,
    բ. Հայաստանի Հանրապետության տոներին և հիշատակի օրերին կազմակերպվող միջոցառումների՝ ուղիղ եթերով հեռարձակումները,
    գ. վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի՝ ուղիղ եթերով հեռարձակվող ելույթները, ուղերձները և նախապես ծրագրված հարցազրույցները,
    դ. արտակարգ և ռազմական դրության ռեժիմի ընթացքում եթեր հեռարձակվող հատուկ թողարկումները,
    ե. սոցիալական գովազդը.
7. Հանրային հեռարձակողների տեսալսողական հաղորդումներում թույլատրվում է մեկ եթերային ժամվա ընթացքում ցուցադրել մինչև հինգ րոպե տևողությամբ գովազդ, ինչպես նաև, սույն օրենքին համապատասխան, մշակութային, ուսումնական, գիտակրթական և մարզական տեսալսողական հաղորդումների ցուցադրման ժամանակ նշել տեղեկություններ հովանավորների մասին։