Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 282 Որոշումների տեսակները. Քննելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործը, մարմինը (պաշտոնատար անձը) ընդունում է հետևյալ որոշումներից մեկը` 1) վարչական տույժ նշանակելու մասին. 2) գործի վարույթը կարճելու մասին: Գործի վարույթը կարճելու մասին որոշում ընդունվում է բանավոր դիտողություն հայտարարելու, նյութերը ընկերական դատարանի, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված` հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի, հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելու կամ դատախազին, նախաքննության կամ հետաքննության մարմնին հանձնելու դեպքում, ինչպես նաև սույն օրենսգրքի 247 հոդվածով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում: |