FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  27

Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի աշխատանքների կազմակերպումը և համակարգումը.
1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված աշխատանքների համակարգումն ապահովելու համար լիազոր մարմնին կից ձևավորվում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի աշխատանքները համակարգող խորհուրդ (այսուհետ՝ համակարգող խորհուրդ).
2. Համակարգող խորհուրդը համարվում է կոլեգիալ մարմին, որը չունի իրավաբանական անձի կարգավիճակ.
3. Համակարգող խորհուրդը խորհրդատվական դեր ունի տարածական տվյալների ազգային ենթակառուցվածքի զարգացման քաղաքականության իրականացման գործում.
4. Համակարգող խորհուրդը բաղկացած է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հետազոտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից.
5. Համակարգող խորհրդի կազմը և գործունեության կարգը հաստատում է լիազոր մարմինը: