Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 89 Ակցիզային հարկից ազատված գործարքները. 1. Ակցիզային հարկից ազատելը Օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ ակցիզային հարկ չհաշվարկելն է. 2. Ակցիզային հարկից ազատվում են Օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված հետևյալ գործարքները. 1) Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարումը, ինչպես նաև «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված հումքի վերամշակման արդյունքում ստացված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը. 2) Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի (այդ թվում՝ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի հետ կնքված պայմանագրերով նրանց կողմից տրված հումքից Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ տարայավորված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի) մատակարարումը՝ Օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթուղթը հարկային մարմին ներկայացնելու դեպքում. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 89 3) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը անմաքս առևտրի խանութի կազմակերպչին, ինչպես նաև կենտրոնացված մատակարարումների կազմակերպման շրջանակներում անմաքս առևտրի խանութում վաճառքի համար նախատեսված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը կենտրոնացված մատակարարին։ Ընդ որում, կենտրոնացված մատակարարը պարտավոր է ձեռք բերելուց հետո՝ 60 օրացուցային օրվա ընթացքում, սույն կետում նշված ապրանքները մատակարարել անմաքս առևտրի խանութի կազմակերպչին։ Հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կարգավիճակը տրամադրում է անմաքս առևտրի խանութի կազմակերպիչը: Անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կարգավիճակ տրամադրելու մասին հարկային մարմնին տեղեկացնելու, ինչպես նաև կենտրոնացված մատակարարի մոտ սույն կետում նշված ապրանքները հաշվառելու կարգը սահմանում է Կառավարությունը. 4) 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի մատակարարումը կոնյակ արտադրող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին. 5) բռնագրավման կամ նվիրատվության ձևով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը պետությանը կամ համայնքին: Սույն կետը չի տարածվում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի՝ բռնագանձման ձևով պետությանը կամ համայնքին օտարման գործարքների վրա, որոնց դեպքում գործարքը ենթակա է ակցիզային հարկով հարկման՝ Օրենսգրքով սահմանված կարգով. 6) «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակելու նպատակով անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից ակցիզային հարկով հարկման ենթակա այն օտարերկրյա ապրանքների՝ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծումը, որոնք իրացվել են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անձանց. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 89 7) ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետությունում գործող անմաքս առևտրի խանութներ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծումը: |