Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 203 ա. բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման համար` Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի համաձայն կնքված անտառօգտագործման պայմանագրերով (այդ թվում` անտառահատման, անտառային տոմսերով, արմատի վրա բնափայտի մանր բացթողնման օրդերներով) սահմանված բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) ծավալները, բ. բուսական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների (բացառությամբ բնափայտի և երկրորդական անտառանյութի) օգտագործման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն լիազոր մարմնի կողմից տրված բուսական պաշարների օգտագործման թույլտվություններով կամ լիցենզիաներով սահմանված բուսական պաշարների օգտագործման (մթերման, հավաքի, անասունների արածեցման և այլ տեսակների) ծավալները, գ. կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն լիազոր մարմնի կողմից կնքված կենդանական պաշարների օգտագործման պայմանագրերով և լիցենզիայով սահմանված կենսապաշարների օգտագործման ծավալները. 2. Բնօգտագործման վճարի հաշվարկման և դրույքաչափերի կիրառության համար բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները համարվում են զրոյական հետևյալ դեպքերում. 1) մակերևութային ջրերի օգտագործման համար` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին համապատասխան ջրօգտագործման թույլտվություններ չունենալը կամ ջրօգտագործման թույլտվություններում մակերևութային ջրերի ջրառի ծավալները նշված չլինելը. 2) ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման համար՝ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին համապատասխան ջրօգտագործման թույլտվություններ չունենալը կամ ջրօգտագործման թույլտվություններում ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման ծավալները նշված չլինելը. 3) Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքին համապատասխան՝ պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների (այդ թվում` աղի) և ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման ընդերքօգտագործման պայմանագիր չունենալը կամ պայմանագրում մարման կամ արդյունահանման ենթակա ծավալները նշված չլինելը. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 203 4) Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի համաձայն՝ բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) համար անտառօգտագործման պայմանագիր (այդ թվում` անտառահատման, անտառային տոմսեր, արմատի վրա բնափայտի մանր բացթողնման օրդեր) չունենալը. 5) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ կենսապաշարների (բացառությամբ բնափայտի և երկրորդական անտառանյութի) օգտագործման պայմանագիր չունենալը կամ պայմանագրում օգտագործման ենթակա ծավալները նշված չլինելը: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 203 Բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները. 1. Բնօգտագործման վճարի հաշվարկման և դրույքաչափերի կիրառության համար սահմանվում են բնօգտագործման վճարի բազայի հետևյալ չափաքանակները. 1) մակերևութային ջրերի օգտագործման համար` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրօգտագործման (մակերևութային ջրերի ջրառի) ծավալները. 2) ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման համար՝ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման ծավալները. 3) ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված (այդ թվում` ածխաթթու գազի արտադրված) պաշարների, ինչպես նաև աղի արդյունահանված պաշարների համար` Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի համաձայն, հանքարդյունահանման նպատակով կնքված ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված օգտակար հանածոների արդյունահանման ծավալները. 4) պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների մարված պաշարների համար` Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի համաձայն ընդերքօգտագործողի և լիազոր մարմնի միջև կնքված ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված օգտակար հանածոների մարման ընդհանուր ծավալների շրջանակներում համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված՝ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկներում արտացոլված` փաստացի մարված ծավալները: Ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված օգտակար հանածոների մարման ընդհանուր ծավալները գերազանցելու հաշվետու ժամանակաշրջանից սկսած մինչև պայմանագրով օգտակար հանածոների մարման ընդհանուր ծավալների փոփոխությունը` բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկներում արտացոլված` պայմանագրով նախատեսված օգտակար հանածոների մարման ընդհանուր ծավալները գերազանցող փաստացի մարված ծավալները համարվում են չափաքանակները գերազանցող ծավալներ. 5) կենսապաշարների օգտագործման համար՝ |