Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 94 Պայմանական բացթողումը. 1. Պայմանական բաց թողնված ապրանքներ են համարվում Միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված դեպքերում բաց թողնված ապրանքները. 2. Պայմանական բաց թողնված ապրանքներ են համարվում նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան բաց թողնված ապրանքները. 3. Մաքսային մարմինների կողմից սույն հոդվածի 2-րդ մասի հիմքով պայմանական բաց թողնված ապրանքների՝ Միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ Միության ապրանքի կարգավիճակի ձեռքբերման համար արգելքների և սահմանափակումների պահպանումը հավաստվում է համապատասխան փաստաթղթերը սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում մաքսային մարմիններ ներկայացնելու միջոցով. 4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված փաստաթղթերը ներկայացվում են կամայական կազմված դիմումով, որտեղ նշվում է նաև պայմանական բաց թողնված ապրանքների հայտարարագրի համարը: Հայտարարատուի պահանջով մաքսային մարմինը գրավոր հավաստում է ներկայացված փաստաթղթերի կամ տեղեկությունների ընդունումը. 5. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել ապրանքների պայմանական բացթողման լրացուցիչ դեպքեր և կարգ. 6. Պայմանագրի 4-րդ հավելվածում ընդգրկված՝ պայմանական բաց թողնված ապրանքները Հայաստանի Հանրապետությունից Միության անդամ չհանդիսացող երկրներ արտահանելիս ձևակերպվում են «Արտահանում» մաքսային ընթացակարգով՝ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված առանձնահատկություններին համապատասխան. 7. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված դեպքում ապրանքները պահպանում են օտարերկրյա ապրանքի կարգավիճակը, իսկ նշված ապրանքների «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծման դեպքում Միության մաքսային օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանների պահպանման պարագայում այդ ապրանքների համար նախկինում վճարված ներմուծման մաքսատուրքի գումարները ենթակա են նվազեցման «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի շրջանակում վճարման ենթակա ներմուծման մաքսատուրքի գումարներից: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 94 8. Պայմանագրի 4-րդ հավելվածում ընդգրկված՝ պայմանական բաց թողնված ապրանքները «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվելուց հետո, ինչպես նաև նշված ապրանքներից պատրաստված ապրանքները ազատ տնտեսական գոտուց Միության տարածք ներմուծելիս վճարման ենթակա ներմուծման մաքսատուրքի պարտավորությունից նվազեցվում է նախկինում այդ ապրանքների համար վճարված ներմուծման մաքսատուրքի գումարը մաքսային մարմինների կողմից տվյալ ապրանքների նույնականացման պարագայում: |