FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  6027

Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը.
1. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝
    1) անձնական դիմումը.
    2) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը.
    3) սույն օրենքի 60-26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.
    4) սույն օրենքի 60-26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելը.
    5) սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երեք անգամ չներկայանալը.
    6) սույն օրենքով նախատեսված ատեստավորման արդյունքում սույն օրենքի 60.13-րդ հոդվածի 24-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշում կայացնելը.
    7) հաստիքների կրճատումը.
    8) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը՝ չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը.
    9) քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.
    10) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտումը.
    11) սույն օրենքի 60-18-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.
    12) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.
    13) մեղադրական դատավճիռն ուժի մեջ մտնելը.
    14) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը.
    15) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.
    16) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը.
    17) դատական կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.
    18) այն հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը, որոնք Կառավարության որոշմամբ համարվում են քաղաքացիական ծառայողին ներկայացվող առողջական վիճակին ներկայացվող պահանջի խախտում.
    19) սույն օրենքի 60-26-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժ կիրառելը.
    20) սույն օրենքի 60-23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում նշանակում չկատարելը.
    21) սույն օրենքի 60-7-րդ հոդվածի հիմքով արտամրցութային կարգով քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնին նշանակելը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  6027

22) Սույն օրենքի 60.14-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված վերապատրաստումը չանցնելը.
2. Քաղաքացիական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած՝ նրա մահվան դեպքում.
3. Քաղաքացիական ծառայողը պաշտոնից ազատման ենթակա չէ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, եթե առկա է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդից 21-րդ կետերով նախատեսված` պաշտոնից ազատման հիմքերից որևէ մեկը.
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով քաղաքացիական ծառայողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից անձնական դիմում ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե այդ դիմումում այլ ժամկետ նախատեսված չէ.
5. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ և 20-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատելու դեպքում քաղաքացիական ծառայողներին այդ մասին նախազգուշացնելը պարտադիր չէ: