FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  17

Երեխայի խնամքը շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում.
1. Հայաստանի Հանրապետությունն օրենքով լիազորված մարմինների միջոցով վերահսկողություն է իրականացնում երեխային շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունների նկատմամբ՝ անկախ խնամք տրամադրողի սեփականության ձևից, կազմակերպաիրավական տեսակից և ֆինանսավորման աղբյուրից՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Երեխայի խնամքը ներառում է նաև երեխայի դաստիարակության կազմակերպումը.
2. Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի անձնական հաշվին փոխանցվում է կենսաթոշակ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.
3. Երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր ունակությունների լիարժեք զարգացման, նրան անկախ կյանքի նախապատրաստելու նպատակով շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում ստեղծվում են ընտանեկան միջավայրին մոտ պայմաններ.
4. Շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում գտնվող կամ տեղավորված և խնամակալի կամ հոգաբարձուի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխայի խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությունները, ինչպես նաև այդ երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնում է շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպության ղեկավարը.
5. Շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում երեխայի խնամքը կազմակերպվում է որպես ծայրահեղ միջոց, երբ այլընտրանքային խնամքի այլ ձևերն անհասանելի են կամ չեն բխում երեխայի լավագույն շահերից: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում գտնվող երեխայի այլընտրանքային խնամքի ձևի վերանայման, կենսաբանական ընտանիքի հետ երեխայի վերամիավորման կամ երեխայի որդեգրման կազմակերպման համար: