Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 181 Քննչական ենթակայությունը. 1. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները. 2. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այլ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի քննիչները. 3. Նախաքննությունը հակակոռուպցիոն կոմիտեում ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի քննիչները. 4. Նախաքննությունը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները. 5. Այն դեպքում, երբ մեկից ավելի հանցանքների կապակցությամբ նախաձեռնված վարույթով հանցանքներից առնվազն մեկը նախատեսված է սույն հոդվածի 1-ին մասով, նախաքննությունը կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները. 6. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթները միացվել են մեկ վարույթում, նախաքննությունը կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները. 6.1. Սույն հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքների վերաբերյալ միմյանց հետ փաստական հանգամանքներով կապված վարույթներով նախաքննությունը կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները. 7. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված անձանց վերագրվող հանցանքներով միևնույն վարույթով նախաքննությունը կատարում է այն մարմինը, որը նախաձեռնել է տվյալ քրեական վարույթը, բացառությամբ այն դեպքի, երբ վերադաս դատախազը տվյալ վարույթը շարունակելը հանձնարարում է նախաքննության մյուս մարմնին՝ անաչառ նախաքննություն ապահովելու նպատակով: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 181 8. Բացառիկ դեպքերում գլխավոր դատախազն իրավասու է իր որոշմամբ նախաքննության մեկ մարմնի քննիչի կողմից իրականացվող վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարելու նախաքննության մեկ այլ մարմնի, եթե դա որպես վերջին միջոց անհրաժեշտ է անաչառ նախաքննության կատարումն ապահովելու համար. 8.1. Բացառիկ դեպքերում քրեական վարույթի պատշաճ և համակողմանի քննությունն ապահովելու նպատակով գլխավոր դատախազն իրավասու է նաև իր որոշմամբ փոխելու քրեական վարույթի` սույն օրենսգրքով նախատեսված քննչական ենթակայության կանոնները, եթե քրեական վարույթը փաստական հանգամանքներով կապված է նախաքննության մեկ այլ մարմնի վարույթում քննվող քրեական վարույթի հետ, կամ քրեական վարույթը նախաձեռնվել է նախաքննության մեկ մարմնի քննիչի կողմից իրականացվող նախաքննության ընթացքում հայտնաբերված ենթադրյալ՝ այլ քննչական մարմնի ենթակայությանը վերապահված հանցագործության հատկանիշներով, սակայն փաստական հանգամանքներով կապված է վարույթը նախաձեռնած քննիչին ենթակա վարույթի հետ կամ նույն հիմքով միացվել է այդ վարույթին. 9. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և օրենքին համապատասխան ձևակերպված` քրեական վարույթով իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային հարցումները նախաքննության մարմինները կատարում են սույն հոդվածով սահմանված քննչական ենթակայությանը համապատասխան: |