Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 5 Տարբերակման և անհատականացման սկզբունքը. 1. Սույն օրենքով նախատեսված խնդիրների լուծման համար պրոբացիայի ծառայությունը տարբերակում է պրոբացիայի յուրաքանչյուր շահառուի անձը, մշակում է նրա վերասոցիալականացման և օրինապահ վարքագիծը խթանելու անհատական ծրագիր` հաշվի առնելով կատարած հանցանքը և անձի սոցիալ-հոգեբանական վիճակը, ինչպես նաև պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուների լավագույն շահը: Անչափահաս շահառուի լավագույն շահերի ապահովումն ուղղված է նրա իրավունքների արդյունավետ և ամբողջական իրականացմանը, ինչպես նաև անչափահաս շահառուի զարգացմանը՝ հաշվի առնելով անչափահաս շահառուի մտավոր և ֆիզիկական կարիքները, այդ կարիքների բավարարման համար համապատասխան խնամքի առկայությունը, անչափահաս շահառուի զարգացման համար ծնողի և ընտանիքի այլ անդամների հետ շփվելու կարևորությունը, ինչպես նաև անչափահաս շահառուի մշակութային, լեզվական, հոգևոր կամ կրոնական կապերը և դաստիարակությունն ու նշանակությունն ընտանեկան միջավայրում և այլ կարիքները և պահանջները: |