Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԴԻԿԻ ՄԱՍԻՆ article 8 Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանումը. 1. Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանումն արգելվում է, բացառությամբ՝ 1) Կողմ հանդիսացող երկիր արտահանման դեպքերի, եթե ներմուծող Կողմը լիազոր մարմնին տրամադրել է գրավոր համաձայնություն առ այն, որ սնդիկն օգտագործելու է Կոնվենցիայով ներմուծող Կողմին թույլատրված եղանակով կամ էկոլոգիապես անվտանգ ժամանակավոր պահպանման նպատակով. 2) Կողմ չհանդիսացող երկիր արտահանման դեպքերի, եթե ներմուծող երկիրը տրամադրել է գրավոր համաձայնություն, ինչպես նաև հավաստագիր առ այն, որ ձեռնարկվել են միջոցներ մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության ապահովման համար, և այդ սնդիկն օգտագործվելու է միայն այն եղանակով, որը Կոնվենցիայով թույլատրված է Կողմ հանդիսացող երկրներին կամ ներմուծվելու է էկոլոգիապես անվտանգ ժամանակավոր պահպանման նպատակով։ |