FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

article  14

Գույքի նկատմամբ հայցի նախնական ապահովման միջոցների կիրառումը.
1. Ուսումնասիրության նախնական արդյունքներով ամփոփագիրը կազմելուց հետո իրավասու մարմինը կարող է առաջին ատյանի դատարան ներկայացնել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին դիմում, որը քննվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումների քննության կարգով՝ սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունների հաշվառմամբ.
2. Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումի ձևին ներկայացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասի 1-4-րդ և 6-րդ կետերով և 137-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված պահանջները.
3. Սույն հոդվածով նախատեսված դիմումը ներկայացնելիս դիմողն ազատված է պետական տուրքի, ինչպես նաև հնարավոր վնասների հատուցումն ապահովող գումարը դատարանի դեպոզիտ վճարելու պարտականությունից.
4. Հայցի առարկայի և հայցի նախնական ապահովման դիմումի առարկայի մասնակի կամ ամբողջական համընկնումը հիմք չէ դիմումը մերժելու համար.
5. Սույն օրենքի հիման վրա կիրառված հայցի նախնական ապահովման միջոցների առնչությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված ժամկետը վեց ամիս է: Եթե իրավասու մարմինը սույն օրենքով նախատեսված կարգով կայացրել է ուսումնասիրության ընթացքը կասեցնելու որոշում, ապա սույն մասով նախատեսված վեցամսյա ժամկետի ընթացքը կասեցվում է հայցի նախնական ապահովման միջոցը կիրառած դատարանի կողմից կասեցման որոշումն ստանալու պահից։ Ուսումնասիրությունը վերսկսելուց անմիջապես հետո այդ մասին տեղեկացվում է հայցի նախնական ապահովման միջոցը կիրառած դատարանին, իսկ հայցադիմումի ներկայացման ժամկետի ընթացքը շարունակվում է մնացած մասով.
6. Դիմողի առնչությամբ չեն կարող կիրառվել հակընդդեմ ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

article  14

7. Սույն օրենքի հիման վրա հայցի նախնական ապահովման միջոցների, իսկ հետագայում՝ հայցի ապահովման միջոցների կիրառման դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից բացի, ապահովման միջոցը կարող է նաև լրիվ կամ մասնակի վերացվել այն անձի դիմումի հիման վրա, որի գույքի նկատմամբ կիրառվել է ապահովման միջոցը, եթե նա հիմնավորում է, որ գույքն արգելանքից ազատելն անհրաժեշտ է իր փաստաբանի ծախսերը կամ իր կամ իր խնամքի տակ գտնվող անձանց ապրուստի ողջամիտ ծախսերը հոգալու կամ ալիմենտի վճարման կամ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումներ կատարելու համար։