Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 19 Հեռարձակողների և օպերատորների եկամուտների աղբյուրները և դրանց հրապարակայնացումը. 1. Հեռարձակողների եկամուտները գոյանում են գովազդից, վճարովի եթերաժամից, հովանավորությունից, սեփական արտադրության տեսաշարային, ձայնաշարային և տեսաձայնաշարային նյութերի վաճառքից, բաժանորդային մուծումներից, հիմնադիրների ներդրումներից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցներից: Հանրային հեռարձակողի եկամուտները կանոնակարգվում են նաև սույն օրենքի 29-րդ հոդվածով. 2. Հեռարձակողները և օպերատորները պարտավոր են ապահովել իրենց աղբյուրների թափանցիկությունը, մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տեղեկատվություն տարեկան եկամուտների մասին` ըստ սույն հոդվածի 1-ին մասում նշված եկամուտների աղբյուրների, ինչպես նաև տեղեկություններ հիմնադիրների և մասնակիցների մասին. 3. Հեռարձակողները և օպերատորները պարտավոր են յուրաքանչյուր տարի մինչև ապրիլի 1-ը կարգավորող պետական մարմին ներկայացնել նախորդող տարվա հասույթի (այսուհետ՝ Հասույթ) գոյացման բացվածքը և չափի վերաբերյալ տեղեկություն: |