FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  23

Ապահովագրական հատուցում վճարելու ընթացակարգը.
1. Ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) ապահովագրական հատուցումը վճարում է ապահովագրական հատուցումը վճարելու մասին որոշումն ընդունելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ապահովագրական հատուցումը պարբերական վճարումների ձևով իրականացվելու դեպքում` Բյուրոյի կանոններով սահմանված ժամկետներում: Սույն մասով սահմանված ժամկետը (ժամկետները) իր մեղքով չպահպանելու դեպքում ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) տուժողին (նրա իրավահաջորդին) վճարում է հատուցման ենթակա գումարի 0.1 տոկոսի չափով տույժ՝ կետանցված յուրաքանչյուր օրվա համար.
2. Անձի առողջությանը պատճառված վնասի համար ապահովագրական հատուցումը վճարվում է անմիջապես բժշկական հաստատությանը, բացառությամբ սույն օրենքով կամ Բյուրոյի կանոններով նախատեսված դեպքերի.
3. Եթե ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ անձի առողջությանը պատճառվել է վնաս (բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված դեպքերի) և նրան անհրաժեշտ է բժշկական օգնություն ցուցաբերել (նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն), և եթե նրա` բժշկական հաստատություն դիմելու օրվանից հետո` 2 ամսվա ընթացքում, դեռևս որոշում չի կայացվել նրան ապահովագրական հատուցում վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին, ապա Բյուրոն տուժողի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա վճարում է բժշկական օգնության հետ կապված ծախսերը՝ նրա հետ համաձայնեցրած չափով և կարգով: Սույն մասով նախատեսված դեպքերում Բյուրոն վճարում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված բժշկական օգնության հետ կապված ծախսերը: Բյուրոն իրավունք ունի պայմանագրի հիման վրա սույն մասով նախատեսված պարտականությունը պատվիրակելու իր անդամ ապահովագրական ընկերություններից որևէ մեկին: Սույն մասով նախատեսված պարտականության պատվիրակման կարգը և պայմանները սահմանվում են Բյուրոյի կանոններով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  23

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծախսերը Բյուրոյի կամ նրա անդամ ապահովագրական ընկերության կողմից վճարված լինելու դեպքում, եթե որոշվում է վնաս պատճառած անձը, ապա վնաս պատճառած անձի պատասխանատվությունը ապահովագրած ապահովագրական ընկերությունը պարտավոր է իր կողմից վճարման ենթակա ապահովագրական հատուցման գումարից առաջնահերթ փոխհատուցել Բյուրոյի կամ համապատասխան ապահովագրական ընկերության վճարած գումարը: Չփոխհատուցված գումարի, իսկ վնասը պատճառած անձի պատասխանատվությունն ապահովագրված չլինելու դեպքում Բյուրոյի (համապատասխան ապահովագրական ընկերության) վճարած ամբողջ գումարի չափով Բյուրոն (համապատասխան ապահովագրական ընկերությունը) հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում վնաս պատճառած անձի նկատմամբ: Տուժողի մեղքի առկայության դեպքում Բյուրոն (համապատասխան ապահովագրական ընկերությունը) սույն մասով նախատեսված հետադարձ պահանջի իրավունքը ձեռք է բերում տուժողի նկատմամբ այն չափով, որ չափով տուժողը, օրենքի համաձայն, վնասի փոխհատուցման իրավունք չունի վնաս պատճառած անձի նկատմամբ: Սույն մասով նախատեսված դեպքում Բյուրոյի կամ համապատասխան ապահովագրական ընկերության վճարած գումարը փոխհատուցած ապահովագրական ընկերությունը համարվում է համապատասխան տուժողին համապատասխան չափով ապահովագրական հատուցում վճարած: