Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 9 Վարկային կազմակերպության ղեկավարները, նրանց մասնագիտական չափանիշներն ու որակավորման կարգը. 1. Վարկային կազմակերպության ղեկավարներ են վարկային կազմակերպության խորհրդի (տնօրենների կամ դիտորդ խորհրդի) նախագահը, նրա տեղակալը և խորհրդի անդամները, գործադիր տնօրենը, նրա տեղակալը, վարչության նախագահը, նրա տեղակալը, վարչության անդամները, գլխավոր հաշվապահը, նրա տեղակալը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, նրա տեղակալը և վերստուգիչ հանձնաժողովի անդամները. 2. Վարկային կազմակերպության ղեկավար չեն կարող լինել՝ ա) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար չմարված կամ չվերացված դատվածություն ունեցող անձինք. ա.1) Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում ներառված անձինք. բ) դատարանի կողմից ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձինք. գ) սնանկ ճանաչված և չմարված (չներված) պարտավորություններ ունեցող անձինք. դ) անձինք, որոնց որակավորումը կամ մասնագիտական գիտելիքները չեն համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած մասնագիտական կամ որակավորման համապատասխանության չափանիշներին. դ.1) անձինք, որոնք կամ որոնց հետ փոխկապակցված անձինք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ այդ անձինք, որպես վարկային կազմակերպության ղեկավար, չեն կարող պատշաճորեն կառավարել վարկային կազմակերպության գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրանց գործողությունները կարող են հանգեցնել վարկային կազմակերպության սնանկացման, ֆինանսական վիճակի վատթարացման կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկման. ե) քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք. զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 9 3. Վարկային կազմակերպության ղեկավարների (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) որակավորման, մասնագիտական համապատասխանության չափանիշները և կարգը սահմանում է Կենտրոնական բանկը. 4. Կենտրոնական բանկի սահմանած դեպքերում վարկային կազմակերպության ղեկավարները պետք է ունենան որակավորման, մասնագիտական համապատասխանության վկայական և Կենտրոնական բանկի սահմանած կարգով գրանցված լինեն Կենտրոնական բանկում: Սույն կետով նախատեսված գրանցումը կատարվում է դիմելու պահից 15-օրյա ժամկետում: Վարկային կազմակերպության ղեկավարի գրանցման համար նշանակություն ունեցող փաստեր պարզաբանելու նպատակով 15-օրյա ժամկետը կարող է կասեցվել, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ և առավելագույնը երեք ամիս ժամկետով: |