Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 25 Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների, մետատվյալների և ծառայությունների կառավարումը. 1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով սպառողներին (օգտագործողներին) տարածական տվյալների հասանելիությունը տրամադրվում է սույն օրենքով սահմանված կարգով: Եթե տվյալների բանկում առկա են բազային տարածական տվյալների և այլ աղբյուրներից տարածական տվյալների միջև հակասություններ, ապա հուսալի է համարվում բազային տարածական տվյալների տեղեկատվությունը. 2. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի մետատվյալները հրապարակվում են մետատվյալների շտեմարանում (կատալոգում), որոնց միջոցով շահառուները կարող են փնտրել և օգտվել տվյալների բազաներից կամ ծառայություններից. 3. Լիազոր մարմինը և այլ սուբյեկտներ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մետատվյալների ամբողջականության և սահմանված որակին համապատասխանության ապահովման համար. 4. Լիազոր մարմինն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի բազային տարածական տվյալների հասանելիությունն առցանց քարտեզագրական ծառայության (Օ Ջի Սի Վի Ֆի Էս, Վի Սի Էս, Վի Էմ Էս (OGC WFS, WCS, WMS)) միջոցով սույն օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված մարմինների համար ապահովում է անվճար: |