FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  40

Ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի լրացուցիչ հավելագրումները.
1. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը դրանց վերաբերյալ գործարքի արժեքի հիման որոշելիս՝ դրանց համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին գումարվում են հետևյալ լրացուցիչ հավելագրումները՝
    1) ծախսերը՝ այնքանով, որքանով դրանք կատարվել են կամ ենթակա են կատարման գնորդի կողմից, սակայն ներառված չեն ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ, այդ թվում՝
    ա) միջնորդների (գործակալների) և բրոքերների վարձատրությունը՝ բացառությամբ գնման համար վարձատրության, որը գնորդի կողմից վճարվում է իր գործակալին (միջնորդին)՝ ներմուծվող ապրանքների գնման կապակցությամբ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս գնորդին ներկայացնելու մասով մատուցված ծառայությունների դիմաց,
    բ) տարայի հետ կապված ծախսերը, եթե մաքսային նպատակներով այն դիտարկվում է որպես ներմուծվող ապրանքների անբաժանելի մաս,
    գ) ներմուծվող ապրանքների փաթեթավորման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ փաթեթավորման նյութերի և փաթեթավորման աշխատանքների արժեքը.
    2) հետևյալ այն ապրանքների և ծառայությունների՝ համապատասխան ձևով բաշխված արժեքը, որոնք գնորդի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրվել են վաճառողին՝ անվճար կամ իջեցված գնով, Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով ներմուծվող ապրանքների արտադրության և վաճառքի մեջ օգտագործելու համար՝ այնքանով, որքանով այն ներառված չէ ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ՝
    ա) հումք, նյութեր, դետալներ, կիսաֆաբրիկատներ և այլ ապրանքներ, որոնցից արտադրված (բաղկացած) են ներմուծվող ապրանքները,
    բ) գործիքներ, դրոշմներ, կաղապարներ և նմանատիպ այլ ապրանքներ, որոնք օգտագործվել են ներմուծվող ապրանքների արտադրության ժամանակ,
    գ) նյութեր, որոնք սպառվել են ներմուծվող ապրանքների արտադրության ժամանակ,
    դ) Միության տարածքից դուրս կատարված և ներմուծվող ապրանքների արտադրության համար անհրաժեշտ նախագծում, մշակում, ինժեներական, կոնստրուկտորական աշխատանքներ, գեղարվեստական ձևավորում, դիզայն, էսքիզներ և գծագրեր.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  40

3) ներմուծվող ապրանքների հետագա վաճառքի, այլ եղանակով տնօրինելու կամ օգտագործելու արդյունքում ստացված՝ վաճառողին ուղղակիորեն կամ անուղղակիորեն հասանելիք եկամտի (հասույթի) մասը.
    4) ներմուծվող ապրանքների՝ մինչև Միության մաքսային տարածք այդ ապրանքների ժամանման վայր, իսկ եթե ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) իրականացրած տրանսպորտի տեսակից և այդպիսի փոխադրման (տրանսպորտային փոխադրման) առանձնահատկություններից կախված Հանձնաժողովի կողմից սահմանվել են այլ վայրեր՝ ապա մինչև Հանձնաժողովի կողմից սահմանված վայր փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հետ կապված ծախսերը։ 5) ներմուծվող ապրանքների բեռնման, բեռնաթափման կամ փոխաբեռնման և դրանց՝ մինչև Միության մաքսային տարածք այդ ապրանքների ժամանման վայր, իսկ եթե ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) իրականացրած տրանսպորտի տեսակից և այդպիսի փոխադրման (տրանսպորտային փոխադրման) առանձնահատկություններից կախված Հանձնաժողովի կողմից սահմանվել են այլ վայրեր՝ ապա մինչև Հանձնաժողովի կողմից սահմանված վայր փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հետ կապված այլ գործողությունների ծախսերը.
    6) սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված գործողությունների հետ կապված ապահովագրական ծախսերը.
    7) մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար թույլտվության և նմանատիպ այլ վճարումներ՝ ներառյալ ռոյալթիները, արտոնագրերի, ապրանքային նշանների, հեղինակային իրավունքների համար կատարվող վճարումները, որոնք վերաբերում են ներմուծվող ապրանքներին և որոնք գնորդը, որպես Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով ներմուծվող ապրանքների վաճառքի պայման, ուղղակիորեն կամ անուղղակիորեն կատարել է կամ պետք է կատարի՝ այդ ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ չներառված չափով: Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին չպետք է գումարվեն՝
    ա) Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների վերարտադրման (բազմացման) իրավունքի համար իրականացվող վճարումները,
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  40

բ) ներմուծվող ապրանքների բաշխման կամ վերավաճառքի իրավունքի համար իրականացվող վճարումները, եթե նման վճարումները Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով ներմուծվող ապրանքների վաճառքի պայման չեն համարվում.
2. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը չպետք է ներառի հետևյալ ծախսերը՝ պայմանով, որ դրանք առանձնացված են փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնից, հայտագրվել և փաստաթղթերի միջոցով հաստատվել են հայտարարատուի կողմից՝
    1) ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելուց հետո այնպիսի ապրանքների հետ կապված շինարարական, տեղադրման, հավաքման, հավաքակցման, սպասարկման կամ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու ծախսերը, ինչպիսիք են արդյունաբերական տեղակայանքները, մեքենաները կամ սարքավորումները.
    2) ներմուծվող ապրանքների՝ Միության մաքսային տարածքով այդ ապրանքների ժամանման վայրից Միության մաքսային տարածք, իսկ եթե ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) իրականացրած տրանսպորտի տեսակից և այդպիսի փոխադրման (տրանսպորտային փոխադրման) առանձնահատկություններից կախված Հանձնաժողովի կողմից սահմանվել են այլ վայրեր՝ ապա Հանձնաժողովի կողմից սահմանված վայրից փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը.
    3) Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման կամ Միության մաքսային տարածքում ներմուծվող ապրանքների վաճառքի հետ կապված վճարվող տուրքերը, հարկերը և վճարները.
3. Ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա ապրանքների գնին սույն հոդվածի 1-ին կետում նշված լրացուցիչ հավելագրումները կատարվում են հավաստի, քանակապես որոշվող և փաստաթղթերով հաստատված տեղեկատվության հիման վրա: Այդպիսի տեղեկատվության բացակայության դեպքում 1-ին մեթոդը չի կիրառվում.
4. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս այդ ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի լրացուցիչ հավելագրումներ չեն կատարվում՝ բացի սույն հոդվածի 1-ին կետում նշվածներից.
5. Ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի լրացուցիչ հավելագրումներ կատարելիս՝
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  40

1) սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» ենթակետում նշված ապրանքների արժեքի բաշխումը կարող է իրականացվել այդ ամբողջ արժեքն ապրանքների առաջին խմբաքանակի մաքսային արժեքին կամ հայտարարատուի կողմից որոշված ապրանքների այլ քանակի մաքսային արժեքին վերագրելու միջոցով, որը չի կարող հայտարարագրվող ապրանքների քանակից քիչ լինել: Այդպիսի բաշխումը պետք է իրականացվի կոնկրետ հանգամանքների նկատմամբ կիրառելի ողջամիտ եղանակով՝ կախված հայտարարատուի մոտ առկա փաստաթղթերից, և հաշվապահական հաշվառման համընդհանուր սկզբունքներին համապատասխան: Ընդ որում, որպես նշված ապրանքների արժեք են ընդունվում դրանց ձեռքբերման ծախսերը, եթե գնորդն ապրանքները ձեռք է բերել իր հետ փոխկապակցված անձ չհամարվող վաճառողից, կամ դրանց պատրաստման ծախսերը, եթե ապրանքներն արտադրվել են գնորդի կողմից: Եթե նշված ապրանքները նախկինում օգտագործվել են գնորդի կողմից, անկախ նրանից՝ գնորդը դրանք ձեռք է բերել, թե արտադրել, ձեռքբերման կամ արտադրության ելակետային գինը ենթակա է նվազեցման՝ այդ ապրանքների արժեքը դրանց օգտագործումը հաշվի առնելով ստանալու (որոշելու) նպատակով.
    2) գնորդի կողմից տրամադրված և սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի «դ» ենթակետում նշված ապրանքների և ծառայությունների ու գնորդի կողմից ձեռք բերված կամ վարձակալված ծառայությունների նկատմամբ լրացուցիչ հավելագրումները կատարվում են այդ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման կամ վարձակալման ծախսերի մասով: Եթե գնորդի կողմից տրամադրվել են ապրանքներ, որոնք հանրային սեփականության, այսինքն՝ պետական կամ մունիցիպալ սեփականության մաս են կազմում, ապա լրացուցիչ հավելագրումները կատարվում են այդ ապրանքների պատճենների ստացման հետ կապված արժեքի (ծախքերի) մասով.
6. Սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված լրացուցիչ հավելագրումներ կատարելիս անմիջականորեն ապրանքների արժեքից բացի՝ հաշվի են առնվում այն բոլոր ծախսերը, որոնք կապված են դրանք վաճառողին տրամադրելու (առաքելու), այդ թվում՝ վերադարձնելու հետ, եթե վերջինս նախատեսվում է: