Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 8
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 333 Արտագնա մաքսային ստուգում. 1. Արտագնա մաքսային ստուգումը մաքսային մարմնի կողմից անցկացվում է իրավաբանական անձի գտնվելու վայր (վայրեր), անհատ ձեռնարկատիրոջ գործունեության իրականացման վայր (վայրեր) և (կամ) նման անձանց կողմից գործունեության փաստացի իրականացման վայր (վայրեր) (այսուհետ սույն գլխում՝ ստուգման ենթարկվող անձի օբյեկտներ) այցելության ձևով. 2. Արտագնա մաքսային ստուգումները ստորաբաժանվում են հետևյալ տեսակների՝ 1) պլանային արտագնա մաքսային ստուգում. 2) արտապլանային արտագնա մաքսային ստուգում. 3) արտապլանային արտագնա մաքսային հանդիպական ստուգում. 3. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել արտագնա մաքսային ստուգումների լրացուցիչ տեսակներ, այդպիսի ստուգումներ անցկացնելու հիմքերը, ժամկետները և կարգի առանձնահատկությունները. 4. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ պլանային արտագնա մաքսային ստուգման տեսքով արտագնա մաքսային ստուգումը չի կիրառվում. 35. Արտագնա մաքսային ստուգում նշանակվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող մաքսային մարմնի ղեկավարի (պետի) կողմից, նրա կողմից լիազորված մաքսային մարմնի տեղակալի (պետի տեղակալի) կամ նրանց փոխարինող անձանց կողմից՝ արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշում (կարգադրագիր տալու) կայացնելու միջոցով. 6. Արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշումը (կարգադրագիրը) պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝ 1) այդ որոշման (կարգադրագրի) ամսաթիվը և գրանցման համարը. 2) արտագնա մաքսային ստուգման տեսակը. 3) արտագնա մաքսային ստուգում անցկացնող մաքսային մարմնի անվանումը. 4) արտագնա մաքսային ստուգում նշանակելու համար հիմքերը՝ սույն հոդվածի 16-րդ կետով նախատեսված հիմքին կամ ստուգումների պլանին (ժամանակացույցին) արված հղումը. 5) ստուգման ենթարկվող անձի անվանումը (ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում)), նրա գտնվելու վայրը (վայրերը) (բնակության վայրը) և (կամ) գործունեության փաստացի իրականացման վայրը (վայրերը), նրա նույնականացման և (կամ) գրանցման համարները. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 333 6) արտագնա մաքսային ստուգում անցկացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձանց ազգանունները, անունները, հայրանունները (առկայության դեպքում) և պաշտոնները. 7) արտագնա մաքսային ստուգման անցկացմանը մասնակցելու համար ներգրավվող պաշտոնատար անձանց ազգանունները, անունները, հայրանունները (առկայության դեպքում) և պաշտոնները. 8) արտագնա մաքսային ստուգման առարկան՝ սույն Օրենսգրքի 331-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան. 9) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկություններ. 7. Արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշման (կարգադրագրի) ձևը սահմանվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ. 8. Սույն հոդվածի 6-րդ կետի 5-9-րդ ենթակետերում նշված տեղեկությունները փոփոխելու (լրացնելու) անհրաժեշտության դեպքում, մինչև արտագնա մաքսային ստուգման անցկացման ավարտն՝ արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշման (կարգադրագրի) մեջ կարող են կատարվել փոփոխություններ (լրացումներ)՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով. 9. Արտագնա մաքսային ստուգում կարող է նշանակվել մաքսային հսկողության այլ ձևերով անցկացման արդյունքների հիման վրա, ինչպես նաև կամերալ մաքսային ստուգում անցկացնելու արդյունքների հիման վրա. 10. Պլանային արտագնա մաքսային ստուգումն անցկացվում է մաքսային մարմինների կողմից մշակվող ստուգումների ծրագրի հիման վրա: Միևնույն ստուգման ենթարկվող անձի նկատմամբ պլանային արտագնա մաքսային ստուգումներն անցկացվում են մաքսային մարմինների կողմից՝ ոչ հաճախ, քան տարին 1 անգամ: Լիազորված տնտեսական օպերատորների նկատմամբ պլանային արտագնա մաքսային ստուգումներն անցկացվում են մաքսային մարմինների կողմից ոչ հաճախ, քան 3 տարին 1 անգամ. 11. Անձանց ընտրությունը, որոնց նկատմամբ անցկացվում է պլանային արտագնա մաքսային ստուգում, իրականացվում է հետևյալ աղբյուրներից ստացված տեղեկության օգտագործմամբ՝ 1) մաքսային հսկողության անցկացման արդյունքները՝ նախքան ապրանքների բացթողումը և դրանից հետո. 2) մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսները. 3) նախորդ մաքսային ստուգումների արդյունքները. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 333 4) անդամ պետությունների բանկերը, ոչ բանկային վարկային (ֆինանսավարկային) կազմակերպությունները և բանկային գործառնությունների առանձին տեսակներ իրականացնող կազմակերպությունները. 5) անդամ պետությունների մաքսային և (կամ) այլ պետական մարմինները. 6) զանգվածային լրատվամիջոցները. 7) տեղեկատվության այլ աղբյուրներ. 12. Նախքան պլանային արտագնա մաքսային ստուգում սկսելը մաքսային մարմինները ստուգման ենթարկվող անձին, հանձնման մասին ծանուցմամբ պատվիրված փոստային առաքմամբ, ուղարկում են պլանային արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին ծանուցում կամ փոխանցում են այդ ծանուցումն այլ եղանակով, որը դրա ստանալու փաստը հաստատելու հնարավորություն է տալիս. 13. Գտնվելու վայրից ստուգման ենթարկվող անձի բացակայության պատճառով նամակը հասցեատիրոջը չհանձնելու մասին վկայող նշումով փոստային առաքանու վերադարձը հիմք չէ պլանային արտագնա մաքսային ստուգումը չեղյալ ճանաչելու համար. 14. Պլանային արտագնա մաքսային ստուգումը կարող է սկսվել ստուգման ենթարկվող անձի կողմից պլանային արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին ծանուցումը ստանալու օրվանից կամ հասցեատիրոջը նամակը չհանձնելու մասին նշումով փոստային առաքանին մաքսային մարմնի կողմից ստացվելու օրվանից ոչ շուտ, քան 15 օրացուցային օր հետո. 15. Արտապլանային արտագնա մաքսային ստուգումներն անցկացվում են առանց այդպիսի ստուգումներ անցկացնելու պարբերականության սահմանափակումների. 16. Արտապլանային արտագնա մաքսային ստուգումներ նշանակելու համար հիմքեր կարող են լինել՝ 1) անդամ պետությունների մաքսային մարմինների և պետական այլ մարմինների տեղեկատվական ռեսուրսներում պարունակվող տեղեկատվության վերլուծության արդյունքում ստացված և անդամ պետությունների մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության հնարավոր խախտման մասին վկայող տվյալները. 2) անդամ պետությունների մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի և (կամ) անդամ պետությունների օրենսդրության հնարավոր խախտման մասին վկայող տեղեկատվությունը. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 333 3) լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում գրանցման վերաբերյալ անձի դիմումը. 4) մաքսային մարմնին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման ժամանակ լիազորված տնտեսական օպերատորի կողմից ապրանքների ժամանակավոր պահպանման համար նախատեսված սեփականության, տնտեսավարման, օպերատիվ կառավարման կամ վարձակալության իրավունքով պատկանող կառույցների, շինությունների (շինությունների մասերի) և (կամ) բաց հրապարակների (բաց հրապարակների մասերի) մասին ներկայացված տեղեկությունների փոփոխության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը. 5) արտապլանային արտագնա մաքսային հանդիպական ստուգում անցկացնելու անհրաժեշտությունը՝ սույն հոդվածի 17-րդ կետին համապատասխան. 6) Միության անդամ չհանդիսացող պետության իրավասու մարմնի դիմումը (հարցումը)՝ օտարերկրյա անձի հետ Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված գործարքներ կատարած անձին ստուգելու մասին. 7) անդամ պետությունների նախաքննության մարմինների (քրեական հետապնդման մարմինների) հանձնարարականը (հարցումը) հանցագործության մասին հաղորդման ստուգման նյութերով կամ հարուցված քրեական գործով. 8) մեկ անդամ պետության մաքսային մարմնի՝ մյուս անդամ պետության մաքսային մարմնին տրված հանձնարարականը` այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ստեղծված և (կամ) գրանցված անձի մոտ արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին, որի մաքսային մարմնին է ուղարկվել սույն Օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին և (կամ) 3-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով հանձնարարականը. 9) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքեր. 17. Ստուգման ենթարկվող անձի կողմից ներկայացված տվյալների հավաստիությունը հաստատելու անհրաժեշտության դեպքում մաքսային մարմինը կարող է անցկացնել հանդիպական արտապլանային արտագնա մաքսային ստուգում այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ստեղծված և (կամ) գրանցված, ինչպես նաև ապրանքների հետ կապված գործարքների (գործողությունների) մասով ստուգման ենթարկվող անձի հետ կապված անձանց մոտ, որի մաքսային մարմինն անցկացնում է արտագնա մաքսային ստուգում: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 333 18. Արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մեկնարկի ամսաթիվ է համարվում արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշումը (կարգադրագիրը) ստուգման ենթարկվող անձին հանձնելու ամսաթիվը, իսկ եթե ստուգման ենթարկվող անձին նման արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշումը (կարգադրագիրը) հասցվում է այլ եղանակով՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող ամսաթիվը. 19. Ստուգման ենթարկվող անձի կողմից արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշումն (կարգադրագիրն) ստանալուց հրաժարվելը հիմք չէ արտագնա մաքսային ստուգումը չեղյալ ճանաչելու համար: Այդ դեպքում արտագնա մաքսային ստուգում անցկացնելու ամսաթիվ է համարվում արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշման (կարգադրագրի) մեջ այդ որոշումն (կարգադրագիրն) ստանալուց հրաժարվելու մասին գրառում կատարելու ամսաթիվը. 20. Նախքան ստուգման ենթարկվող անձի օբյեկտում արտագնա մաքսային ստուգում սկսելը, մաքսային մարմնի պաշտոնատար անձինք պարտավոր են ստուգման ենթարկվող անձի ղեկավարին, ղեկավարին փոխարինող անձին կամ ստուգման ենթարկվող անձի ներկայացուցչին ներկայացնել իրենց ծառայողական վկայականները. 21. Արտագնա մաքսային ստուգման անցկացման ժամանակահատվածում ստուգման ենթարկվող անձն իրավունք չունի փոփոխություններ (լրացումներ) կատարելու իր գործունեությանն առնչվող՝ ստուգվող փաստաթղթերում. 22. Արտագնա մաքսային ստուգման ժամկետը չպետք է գերազանցի 2 ամիսը: Նշված ժամկետը չի ներառում ստուգման ենթարկվող անձին փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ ներկայացնելու մասին պահանջը հանձնելու ամսաթվի ու այդ փաստաթղթերը և (կամ) տեղեկություններն ստանալու ամսաթվի միջև ընկած ժամանակահատվածը. 23. Արտագնա մաքսային ստուգում անցկացնելու ժամկետը կարող է երկարաձգվել 1 ամսով այն մաքսային մարմնի որոշմամբ, որը նման ստուգում է անցկացնում: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 333 24. Հանդիպական արտապլանային արտագնա մաքսային ստուգում անցկացնելու, մաքսային փորձաքննություն անցկացնելու, անդամ պետությունների կամ Միության անդամ չհանդիսացող պետությունների իրավասու մարմիններ հարցումներ ուղարկելու, արտագնա մաքսային ստուգում անցկացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ստուգման ենթարկվող անձի կողմից վերականգնելու, արտագնա մաքսային ստուգումների արդյունքներով եզրակացությունների վրա ազդող՝ ստուգվող ժամանակահատվածին վերաբերող լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող այլ դեպքերում արտագնա մաքսային ստուգման անցկացումը կարող է կասեցվել մաքսային ստուգում իրականացնող մաքսային մարմնի ղեկավարի (պետի), նրա կողմից լիազորված՝ մաքսային մարմնի ղեկավարի տեղակալի (պետի տեղակալի) կամ նրանց փոխարինող անձանց որոշմամբ: Արտագնա մաքսային ստուգում անցկացնելու կասեցման ժամկետը չի կարող գերազանցել 9 ամիսը, եթե անդամ պետությունների օրենսդրությամբ ավելի երկար ժամկետ սահմանված չէ: Արտագնա մաքսային ստուգում անցկացնելու կասեցման կարգը սահմանվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ: Սույն կետով սահմանված, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող հիմքերով արտագնա մաքսային ստուգումը կասեցնելու ժամկետը չի ներառվում արտագնա մաքսային ստուգում անցկացնելու ժամկետի մեջ. 25. Արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշման (կարգադրագրի) մեջ կատարվում են արտագնա մաքսային ստուգման ժամկետի երկարաձգման, ինչպես նաև դրա անցկացումը կասեցնելու մասին համապատասխան գրառումներ, որի մասին ստուգման ենթարկվող անձը տեղեկացվում է. 26. Արտագնա մաքսային ստուգման անցկացման արդյունքները ձևակերպվում են մաքսային փաստաթուղթ կազմելու միջոցով, որի ձևը սահմանվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան՝ այդպիսի օրենսդրությամբ սահմանված կարգով: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 333 27. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է սահմանվել ստուգման ենթարկվող անձանց կողմից արտագնա մաքսային ստուգման նախնական արդյունքներին ծանոթանալու և առկայության դեպքում՝ առարկություններ ներկայացնելու կարգը. 28. Արտագնա մաքսային ստուգման անցկացման արդյունքները ձևակերպելու ժամանակ կազմվող մաքսային փաստաթղթում նշվում են հետևյալ տվյալները՝ 1) այդ փաստաթուղթը կազմելու վայրն ու ամսաթիվը. 2) այդ փաստաթղթի գրանցման համարը. 3) արտագնա մաքսային ստուգում անցկացրած մաքսային մարմնի անվանումը. 4) արտագնա մաքսային ստուգում նշանակելու համար հիմքը՝ ստուգումների պլանին (ժամանակացույցին) կամ սույն հոդվածի 16-րդ կետով նախատեսված հիմքերին արված հղումը. 5) արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշման (կարգադրագրի) ամսաթիվը և համարը. 6) արտագնա մաքսային ստուգման տեսակը. 7) ստուգման ենթարկվող անձի անվանումը (ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում)), նրա գտնվելու վայրը (վայրերը) (բնակության վայրը) և (կամ) գործունեություն փաստացի իրականացման վայրը (վայրերը), նրա նույնականացման և (կամ) գրանցման համարները. 8) արտագնա մաքսային ստուգում անցկացրած՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձանց ազգանունները, անունները, հայրանունները (առկայության դեպքում) և պաշտոնները. 9) արտագնա մաքսային ստուգման անցկացմանը մասնակցելու համար ներգրավված պաշտոնատար անձանց ազգանունները, անունները, հայրանունները (առկայության դեպքում) և պաշտոնները. 10) արտագնա մաքսային ստուգման անցկացման մեկնարկի և ավարտի ամսաթվերը, իսկ արտագնա մաքսային ստուգում անցկացնելու կասեցման և (կամ) ժամկետի երկարաձգման դեպքում նաև նշվում են այդպիսի կասեցման և (կամ) երկարաձգման ժամանակահատվածները. 11) ստուգված փաստաթղթերի տեսակները. 12) մաքսային հսկողության ձևերի, արտագնա մաքսային ստուգման ընթացքում կատարված այլ գործողությունների վերաբերյալ տվյալները. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 333 13) մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի և (կամ) անդամ պետությունների օրենսդրության խախտումների մասին վկայող՝ հայտնաբերված փաստերի նկարագրությունը՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի և (կամ) անդամ պետությունների օրենսդրության այն դրույթների նշմամբ, որոնց պահանջները խախտվել են, կամ դրանց բացակայության մասին տվյալները. 14) եզրակացություններն արտագնա մաքսային ստուգում անցկացնելու արդյունքներով. 15) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկություններ. 29. Արտագնա մաքսային ստուգում անցկացնելու ավարտի ամսաթիվ է համարվում արտագնա մաքսային ստուգում անցկացնելու արդյունքները ձևակերպելիս կազմվող մաքսային փաստաթղթի կազմման ամսաթիվը. 30. Ֆիզիկական անձանց նկատմամբ արտագնա մաքսային ստուգում չի անցկացվում, բացառությամբ՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան գրանցված անհատ ձեռնարկատերերի: |