Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 93 Փոփոխությունների գրանցումը. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք, օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները պարտավոր են Կենտրոնական բանկի գրանցմանը ներկայացնել հետևյալ փոփոխությունները՝ դրանք տեղի ունենալուց հետո՝ տասնօրյա ժամկետում. 1) կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները. 2) գրանցվող ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները. 3) օրենքով կամ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փոփոխություններ. 1. Կենտրոնական բանկը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փոփոխությունների գրանցման համար ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, գրանցել նշված փոփոխությունները կամ մերժել դրանց գրանցումը. 2. Կենտրոնական բանկը գրանցում է փոփոխությունները, եթե դրանք չեն հակասում օրենքներին կամ այլ իրավական ակտերին և ներկայացվել են Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան. 3. Փոփոխությունները գրանցման ներկայացնելու կարգը և ձևը սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով. 4. Սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից դրանք գրանցվելու պահից. 5. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք կանոնադրական կապիտալի չափի ավելացման դեպքում Կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետությունում գործող և տվյալ անձի հետ չփոխկապակցված որևէ առևտրային բանկում բացում են կուտակային հաշիվ: Կուտակային հաշվի միջոցները սառեցվում են Կենտրոնական բանկի կամ առևտրային բանկի կողմից, և անձը չի կարող տիրապետել, տնօրինել և օգտագործել այդ միջոցները մինչև սույն հոդվածով սահմանված կարգով Կենտրոնական բանկում փոփոխությունները գրանցելը: |