Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 8 Փրկարար ուժերի համալրումը. 1. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից ստեղծված փրկարար ուժերի համալրումը կատարում է այդ ուժերն ստեղծող մարմնի ղեկավարը. 2. Մասնագիտացված փրկարար ուժերում և փրկարարների պատրաստման հաստատություններում որպես փրկարար ընդունվում են խաղաղ ժամանակ շարային զինվորական ծառայությանը պիտանի զինծառայողների համար սահմանված առողջական չափանիշներին համապատասխանող անձինք. 3. Փրկարարական աշխատանքների անմիջական կատարմանը ներգրավվում են փրկարարական ուսուցում անցած և ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից որակավորված անձինք. 4. Փրկարար ուժերում փրկարար ընդունելիս նրա հետ կնքվում է փրկարարական ծառայության պայմանագիր, որտեղ նշվում են աշխատանքի առանձնահատկությունները և ռեժիմը, աշխատանքի վարձատրության կարգը և չափը, սոցիալական արտոնությունները և երաշխիքները, փրկարարի վրա դրված խնդիրները, պարտականություններն ու այլ դրույթներ: |