Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 2 Դատավարական իրավունակությունը և գործունակությունը. 1. Դատավարական իրավունքներ ունենալու և դատավարական պարտականություններ կրելու ունակությունը ճանաչվում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հավասարապես (դատավարական իրավունակություն). 2. Հայաստանի Հանրապետությունը և համայնքները սույն օրենսգրքով կարգավորվող հարաբերություններում հանդես են գալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով. 3. Իրավաբանական անձանց համար սույն օրենսգրքով սահմանված դրույթները վերաբերում են նաև հիմնարկներին, եթե նրանք օրենքի համաձայն վիճելի իրավահարաբերությանը մասնակցում են իրենց անունից. 4. Ֆիզիկական և իրավաբանական անձինք օժտված են իրենց գործողություններով իրենց դատավարական իրավունքներն իրականացնելու և պարտականությունները կատարելու ունակությամբ (դատավարական գործունակություն). 5. Դատավարական գործունակությունն իրավաբանական անձանց համար ծագում է պետական գրանցման, իսկ հիմնարկների համար՝ ստեղծման պահից. 6. Դատավարական գործունակությունը ֆիզիկական անձանց համար ծագում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կարգով լրիվ գործունակություն ձեռք բերելու պահից. 7. Անչափահասների, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց իրավունքները և օրինական շահերը դատարանում համապատասխանաբար ներկայացնում են նրանց ծնողները (որդեգրողները), խնամակալները կամ հոգաբարձուները. 8. Օրենքով նախատեսված դեպքերում անչափահասները, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիները կարող են դատարանում ինքնուրույն ներկայացնել իրենց շահերը: Օրենքով նախատեսված դեպքերում գործի քննության ընթացքում նրանք ունեն իրենց շահերին առնչվող հարցերի վերաբերյալ լսվելու իրավունք. 9. Անչափահասները, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք կարող են ինքնուրույն դիմել դատարան միայն սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում: |