Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 205 Հայցադիմումին ներկայացվող պահանջները. 1. Հայցադիմումում պետք է նշվեն՝ 1) Կենտրոնական մարմնի անվանումը և հասցեն, 2) Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի անունը, բնակության վայրը (եթե հայտնի է), 3) Կենտրոնական մարմնի` Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի մասին կամ երեխայի վերադարձը մերժելու մասին եզրակացությունը հաստատելու պահանջը. 2. Մեկ հայցադիմումում մի քանի պահանջ միացվել չի կարող, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացվում է միևնույն անձի կողմից Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երկու կամ ավելի երեխայի վերադարձի մասին պահանջ. 3. Հայցադիմումին պետք է կցվեն` 1) Կենտրոնական մարմնի` Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի մասին կամ երեխայի վերադարձը մերժելու մասին եզրակացությունը, 2) երեխայի վերադարձի վերաբերյալ վարույթի բոլոր նյութերը, 3) երեխայի վերադարձն ապահովելու միջոցառումների ցանկը և ծախսերի հաշվարկը: |