Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ article 10.1 Խորհրդի գործառույթները և գործունեության կազմակերպումը. 1. Խորհուրդը՝ 1) ապահովում է մրցույթի անցկացման պայմանների և ժամկետների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը. 2) սահմանում է մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը. 3) համադրում է թեկնածուի համապատասխանությունը սույն օրենքով նախատեսված պահանջներին (փաստաթղթերի գնահատման փուլ). 4) փաստաթղթերի գնահատման փուլի արդյունքում ընտրում է հարցազրույցի փուլ անցած թեկնածուների. 5) հարցազրույցի փուլի անցկացման նպատակով սահմանում է՝ ա. թեկնածուի՝ Հանձնաժողովի անդամի պաշտոնի համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների ստուգման նպատակով կազմված հարցերից բաղկացած հարցարանը (այսուհետ՝ Հարցարան), բ. Հանձնաժողովի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը, գ. առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների, դ. գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, ե. չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում, զ. գնահատման և միավորների հաշվարկման կարգը. 6) հարցազրույցի փուլի ավարտից հետո կազմում և Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուների ցուցակը. 7) մրցույթի կազմակերպմանն ու անցկացմանը, ինչպես նաև մրցույթի արդյունքներին վերաբերող հարցերի կապակցությամբ ընդունում է որոշումներ. 2. Խորհրդի նիստն իրավազոր է Խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության մասնակցության դեպքում: Նիստը վարում է Խորհրդի՝ նիստին մասնակցող տարիքով ավագ անդամը. 3. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ Խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ: Խորհուրդն իր նիստերը հրավիրում է Ազգային ժողովի նստավայրում: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար. 4. Խորհրդի նիստերն արձանագրվում են: |