FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

article  12

Անչափահաս կամ անգործունակ անձի նկատմամբ պաշտպանության միջոցներ չկիրառելը.
1. Անչափահաս կամ անգործունակ անձի նկատմամբ անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումներ չեն կայացվում.
2. Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անչափահաս անձը, եթե նրա արարքում բացակայում են հանցակազմի հատկանիշներ, ապա ոստիկանության կողմից ուղղորդվում է վերականգնողական ծրագրերի իրականացման համապատասխան համայնքային և պետական կենտրոններ՝ անչափահասների հանցավորության կանխարգելման բնագավառում Կառավարության սահմանած կարգի համաձայն.
3. Անգործունակ անձի կողմից ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրվելու դեպքում գործում են «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթները: