Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 24 «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը. 1. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը շնորհվում է իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանման կամ հանցավորության դեմ պայքարի գործում ցուցաբերած սխրագործության կամ անձնվիրության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ քաղաքացիական պարտքը կատարելիս խիզախություն ցուցաբերելու կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար. 2. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգևատրվում են` 1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները, ոստիկանության զորքերի զինծառայողները և ոստիկանության քաղաքացիական ծառայողները. 2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ազգային անվտանգության, ներքին գործերի նախարարության փրկարար, արդարադատության նախարարության քրեակատարողական և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների կամ պետական կառավարման այլ մարմինների ծառայողները. 3) Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք: |