FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ

article  16

ՍևԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ շրջակա միջավայրի պահպանության ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման ոլորտներում շրջակա միջավայրի պահպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին)`
    ա) մասնակցում է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության պետական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը.
    գ) մշակում է առաջարկություններ` ծրագրային խնդիրների լուծման համար.
    դ) պատվիրում է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման ուղղությամբ գիտատեխնիկական հետազոտություններ ու ճարտարագիտական աշխատանքներ.
    ե) վերահսկում է Սևանա լճի ձկնատեսակների և խեցգետնի, ինչպես նաև ցամաքային և ջրային բույսերի և կենդանիների արհեստական վերարտադրության գործընթացը.
    զ) իրավասու է տնտեսավարող և այլ սուբյեկտներից պահանջել կենտրոնական, անմիջական և ոչ անմիջական ազդեցության գոտիներում շրջակա միջավայրի պահպանության և բնօգտագործման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, ինչը լիազորված մարմին է տրամադրվում դիմելուց հետո` տասնօրյա ժամկետում. Է) յուրաքանչյուր եռամսյակի վերջում հանրային հեռուստառադիոընկերությամբ հաղորդում և մամուլում հրապարակում է Սևանա լճի էկոլոգիական համակարգի վիճակի մասին տեղեկատվություն.
    ը) կազմակերպում է իր իրավասությունների շրջանակներում գտնվող հարցերի հասարակական քննարկումներ.
    թ) կազմակերպում և համակարգում է մոնիթորինգային աշխատանքներ.
    ժ) իրականացնում է սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ: