FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  28

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարությունը և ակադեմիական ազատությունները.
1. Բուհական (ռազմաուսումնական հաստատության) պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողները (կուրսանտները, ունկնդիրները) օժտված են ակադեմիական ազատություններով: Նրանք իրավունք ունեն մասնակցելու համալսարանի գործունեությանն առնչվող բոլոր խնդիրների քննարկմանը և ընտրովի մարմինների աշխատանքին.
2. Պրոֆեսորադասախոսական կազմը, պետական կրթական չափորոշիչներին համապատասխան, ազատ է դասավանդվող ուսումնական նյութի շարադրման և դասավանդման մեթոդների ընտրության մեջ.
3. Բուհական գիտաշխատողները սեփական նախաձեռնությամբ հետազոտական թեմաների ընտրությունը և մշակումն իրականացնելիս ազատ են.
4. Ուսանողները (կուրսանտները, ունկնդիրները) ազատ են գիտելիքներ ստանալու, հետազոտություններով զբաղվելու` ըստ իրենց հակումների: Նրանք կարող են մասնակցել ուսուցման որակն ապահովող գործառույթներին և գնահատել պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը.
5. Բարձրագույն ուսումնական հաստատության ընտրովի պաշտոններն են` ռեկտոր, ռազմաուսումնական հաստատության պետի ուսումնական գծով տեղակալ, մասնաճյուղի (կրթահամալիրի) տնօրեն, ֆակուլտետի դեկան (ուսումնական ստորաբաժանման ղեկավար, ռազմաուսումնական հաստատության ֆակուլտետի պետ), ամբիոնի վարիչ (ռազմաուսումնական հաստատության ամբիոնի պետ, ցիկլի պետ, խմբի պետ), պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ, դասախոս: Այդ պաշտոնները զբաղեցվում են բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման մարմիններում` բարձրագույն ուսումնական հաստատության (մասնաճյուղի) խորհուրդ, գիտական խորհուրդ, ֆակուլտետի (ուսումնական ստորաբաժանման) խորհուրդ, հավակնորդների թեկնածությունները քննարկելու և գաղտնի (փակ) քվեարկությամբ ընտրելու արդյունքով.
6. Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է պետական պատվեր՝ ըստ մասնագիտությունների, ուսումնական հաստատությունների նպատակային ուսուցմամբ ուսանողներին, այդ թվում՝ սահմանամերձ, ինչպես նաև բարձրլեռնային բնակավայրերի:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  28

Բարձրագույն ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի տասը տոկոսի չափով իրենց միջոցների հաշվին ըստ առաջադիմության փոխհատուցում են վճարովի ուսուցման համակարգի ուսանողների ուսման վարձը՝ ըստ Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած՝ մասնագիտություններին հատկացված տեղերի քանակի: Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած վճարովի ընդհանուր տեղերի սահմանում բուհերի առաջարկների հիման վրա, ըստ բուհերի և մասնագիտությունների, հաստատում է վճարովի ուսուցման տեղերը: Բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին` ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, իր միջոցների հաշվին` հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում: Վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են վճարել ըստ կիսամյակների կամ ուսումնական տարվա ամիսների` ուսման վարձը հավասարաչափ բաժանելով տվյալ ուսումնական տարվա ամիսների թվին, որով կսահմանվի ամսական վճարի նվազագույն չափը.
7. Բարձրագույն ուսումնական հաստատությունն իրավասու է տնօրինելու սեփական ֆինանսական միջոցները` ապահովելով մասնաճյուղի, ֆակուլտետի (ուսումնական ստորաբաժանման) ֆինանսական գործունեության ինքնուրույնությունը` բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան: Բարձրագույն ուսումնական հաստատության ծախսերի նախահաշվի նախագիծը ձևավորվելուց հետո յուրաքանչյուր օրացուցային տարվա վերջում հաստատվում է բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդում և ներկայացվում կրթության պետական կառավարման լիազորված մարմին.
8. Երևանի պետական համալսարանը կրթական և գիտամշակութային ինքնավար հաստատություն է, որի կարգավիճակի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  28

8.1. Ռազմաուսումնական հաստատությունների կարգավիճակի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով և ռազմաուսումնական հաստատության կանոնադրությամբ.
9. Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի մրցույթից դուրս մնացած դիմորդները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կարող են մասնակցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացրած հայտերի հիման վրա կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հատկացված վճարովի տեղերի մրցույթին: Այս կարգով հրամանագրված ուսանողները չեն կարող օգտվել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի արտոնություններից.
10. Բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման մարմիններում անդամների թվի առնվազն 25 տոկոսն ուսանողներն են, որոնց առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է համապատասխան մակարդակի ուսանողական ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմինը` ուսանողական խորհուրդը: Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական խորհրդի կանոնադրությունը հաստատվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից: