Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 47 Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում վարչական վարույթի առանձնահատկությունները. 1. Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում վարչական վարույթն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, սույն օրենսգրքով սահմանված առանձնահատկություններով և ժամկետներում. 2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում դիմումի կամ բողոքի (այսուհետ` դիմում) քննարկման մասին դիմումատուն կամ բողոք ներկայացնողը (այսուհետ` դիմումատու) ծանուցվում է դիմումի քննարկման օրվա և ժամի մասին հանձնաժողովի համացանցային կայքում տեղեկություն տեղադրելու միջոցով: Եթե դիմումում նշված է էլեկտրոնային կապի որևէ միջոց` հեռախոսահամար, էլեկտրոնային փոստային հասցե (այսուհետ` էլեկտրոնային կապի միջոց), ապա դիմումատուն տեղեկացվում է նաև այդ միջոցով, ըստ հնարավորության` նաև կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում դիմումի քննարկման մասին դիմումատուն համարվում է ծանուցված դիմումի քննարկման օրվա և ժամի մասին հանձնաժողովում բոլորի համար տեսանելի տեղում ծանուցում փակցնելու միջոցով, իսկ եթե դիմումում նշված է հեռախոսահամար, ապա դիմումատուն տեղեկացվում է նաև այդ միջոցով, ըստ հնարավորության` նաև կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով. 3. Վարչական վարույթն իրականացնող ընտրական հանձնաժողովի կազմին կամ հանձնաժողովի անդամին վարույթի մասնակիցները չեն կարող բացարկ հայտնել, իսկ վարչական վարույթն իրականացնող ընտրական հանձնաժողովի անդամն ինքնաբացարկ հայտնելու իրավունք չունի. 4. Ընտրությունների ժամանակահատվածում, աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով, վարչական վարույթի մասնակիցները վարչական վարույթի նյութերին ծանոթանում են վարույթն իրականացնող ընտրական հանձնաժողովում` այդ վարույթով հրավիրված նիստից առաջ: Հանձնաժողովի նիստը համառոտ արձանագրվում է. 5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած վարչական ակտն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակելու պահից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած վարչական ակտը տեղադրվում է հանձնաժողովի համացանցային կայքում սույն օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 47 6. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած վարչական ակտն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակելու պահից: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած վարչական ակտը փակցվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում՝ բոլորի համար տեսանելի տեղում, ակտն ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում. 7. Ընտրական հանձնաժողովի վարչական ակտն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, ուղարկվում է վարչական վարույթի մասնակիցներին` առաքման անդորրագիրը կցելով գործին, եթե այդ ակտը վարույթի մասնակիցները հանձնաժողովում չեն ստացել: Եթե դիմումը ներկայացվել է մեկից ավելի դիմումատուների կողմից համատեղ, ապա ընդունված վարչական ակտն ուղարկվում է դիմումում առաջինը նշված դիմումատուին. 8. Ընտրությունների ժամանակահատվածում վարչական վարույթը չի կասեցվում: |