FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  144

Բորսայի անդամները.
1. Բորսայի անդամն այն անձն է, որին բորսայի օպերատորի կողմից տրամադրվել է բորսայական առևտրին թույլատրված (ցուցակված) բոլոր կամ որոշ արժեթղթերով գործարքներ կնքելու իրավունք, և որը գործում է բորսայի կանոններին համապատասխան.
2. Բորսայի անդամ կարող են դառնալ միայն ներդրումային ծառայություններ մատուցող այն անձինք, որոնք բավարարում են բորսայի կանոններով սահմանված պահանջները.
3. Բորսայի օպերատորն իրավունք ունի իր կանոնադրությամբ և բորսայի կանոններով սահմանելու, որ միայն բորսայի անդամները կարող են մասնակցել բորսայական առևտրին.
4. Բորսայի անդամները պարտավոր են վճարել բորսայի օպերատորին մատուցված ծառայությունների համար, եթե այլ բան սահմանված չէ բորսայի կանոններով.
5. Սույն օրենքի՝ կարգավորվող շուկայի մասնակիցներին վերաբերող դրույթները տարածվում են բորսայի անդամների վրա, եթե այլ բան սահմանված չէ սույն գլխով: