Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 37 Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունիսի 1-ից: 2․ Սույն օրենքի 33-րդ, 34-րդ և 35-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո և չեն տարածվում պետական ռազմականացված կազմակերպությունների ենթակայության տակ գտնվող հրաձգարանների վրա. 3. Զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների առկայության վերաբերյալ համապատասխան բժշկական հետազոտության արդյունքները բժշկական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանություն էլեկտրոնային եղանակով ինքնաշխատ փոխանցելու նպատակով ծրագրային ապահովում իրականացնելու համար սույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակումից երկու տարի հետո. 4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքը. 5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված լիցենզիաներն ու թույլտվությունները շարունակում են գործել մինչև դրանցում նշված գործողության ժամկետների ավարտը. 6. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված զենքի արտադրության և առևտրի լիցենզիաների, զենք ձեռք բերելու, պահելու, պահելու և կրելու, պահելու և օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվությունների գործողության ժամկետների լրանալը՝ առնվազն մեկ ամիս առաջ, իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կարող են դիմել համապատասխան լիազոր մարմին՝ սույն օրենքի համաձայն լիցենզիաներ կամ թույլտվություններ ստանալու համար: Սույն մասում նշված լիցենզիաները կամ թույլտվություններն ստանալու համար ֆիզիկական կամ իրավաբանական անձինք լիազոր մարմին են ներկայացնում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված համապատասխան լիցենզիան կամ թույլտվությունը և պետական տուրքի վճարման անդորրագիրը. 6.1. Մինչև սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական ակտերի ընդունումը (mutatis mutandis) գործելու են կարգավորման նույն առարկան ունեցող ենթաօրենսդրական ակտերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ չեն հակասում սույն օրենքին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 37 7. «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, պարտավոր են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել սույն օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր և 7-րդ կետով նախատեսված հավաստագիր։ Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենքը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մալում է և վերադարձնում տիրոջը: Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2022 թ. հոկտեմբերի 26 Երևան ՀՕ-368-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2022 թվական: |