FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  16

Հիմնադրամների պետական գրանցումը.
1. Հիմնադրամները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով.
2. Հիմնադրամը պետական գրանցման համար, հիմնադրամի հիմնադրման մասին որոշման կայացման օրվանից ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում, իրավաբանական անձանց պետական ռեգիստր է ներկայացնում`
    1) դիմում պետական գրանցման մասին, ստորագրված՝ հիմնադրամի կառավարչի կամ ժամանակավոր կառավարչի կողմից.
    2) հիմնադրամի կանոնադրությունն առնվազն երկու օրինակից.
    3) հիմնադրամի հիմնադրելու մասին որոշումը.
    5) պետական տուրքի վճարման անդորրագիրը: Եթե հիմնադրամի անվանումը պարունակում է հանրահայտ ֆիզիկական անձի անուն, ապա անհրաժեշտ է ներկայացնել սույն օրենքի 5-րդ հոդվածի երրորդ մասում նշված համաձայնությունը.
3. Կանոնադրության լրացումները և փոփոխությունները, ինչպես նաև նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը ենթակա են պետական գրանցման՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով և սույն օրենքով սահմանված կարգով: