Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 280 Կոլեգիալ մարմնի նիստի արձանագրությունը. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը կոլեգիալ մարմնի կողմից քննվելիս կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է` 1) նիստի ժամանակաթիվն ու տեղը. 2) գործը քննող մարմնի անվանումն ու կազմը. 3) քննվող գործի բովանդակությունը. 4) տեղեկություններ գործին մասնակցող անձանց ներկայանալու մասին. 5) գործի քննությանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննության արդյունքները. 6) գործի քննության ընթացքում հետազոտված փաստաթղթերը և իրեղեն ապացույցները. 7) տեղեկություններ ընդունված որոշման հրապարակման մասին և դրա գանգատարկման կարգի ու ժամկետների պարզաբանման մասին: Կոլեգիալ մարմնի նիստի արձանագրությունը ստորագրում են նիստին նախագահողը և քարտուղարը: |