Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 26 Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գեոպորտալները. 1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի գեոպորտալների ցանցը ներառում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալը և պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների գեոպորտալները. 2. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի լիազոր մարմինն ստեղծում և վարում է էլեկտրոնային ծառայություն՝ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալ, որն ապահովում է բազային և թեմատիկ տարածական տվյալների և մետատվյալների հասանելիությունը, առկայության դեպքում ներառում է նաև պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների գեոպորտալները. 3. Պետական կառավարման մարմինների գեոպորտալներում ներառվում են թեմատիկ, ոլորտային տարածական տվյալներ և մետատվյալներ, որոնք ստեղծել են պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները ոլորտային խնդիրների լուծման համար. 4. Պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների գեոպորտալներն ստեղծում և վարում են համապատասխանաբար պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները. 5. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալը՝ 1) պետք է հասանելի լինի համացանցի միջոցով և հաղորդակցության այլ միջոցներով. 2) պետք է հասանելի լինի ընդհանուր արտածման (ինտերֆեյսի) միջոցով. 3) ներառում է մետատվյալներ տարածական բոլոր տվյալների համար, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն հավաքել են տարածական տվյալներ ստեղծող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք. 4) ներառում է ներբեռնման հասանելիություն բոլոր բաց տարածական տվյալների համար, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն հավաքել են տվյալներ ստեղծող կազմակերպությունները. 6. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալն ապահովում է առնվազն հետևյալ գործառույթները. 1) որոնում, որն ապահովում է տեղեկատվական ցանցերում տարածական տվյալների և տարածական տվյալների ծառայությունների բացահայտումը. 2) տարածական տվյալների դիտարկում, տարածական օբյեկտների բնութագրերի և մետատվյալների բովանդակության մասին տեղեկատվություն. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 26 3) մուտք, որն ապահովում է տարածական տվյալների մշակման կամ դրանց պատճեններն ստանալու հնարավորություն. 4) կոորդինատային գործողություններ, որոնք ապահովում են տարածական տվյալների կոորդինատների փոխակերպում մեկ կոորդինատային համակարգից (կամ քարտեզի պրոյեկցիայից) մյուսը. 7. Ազգային գեոպորտալի համընդհանուր հասանելիությունը՝ որոնման և դիտման հնարավորությամբ, ապահովվում է անվճար: |