FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  13

Բանկի մասնակիցները.
1. Բանկի մասնակից են համարվում բանկի հիմնադիրները, բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկի բաժնետերերը, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկի և կոոպերատիվ բանկի մասնակիցները (փայատերերը, անդամները).
2. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները բանկի մասնակից կարող են լինել օրենքներով սահմանված դեպքերում և կարգով.
3. Բանկի մասնակից չեն կարող լինել կուսակցությունները և արհեստակցական միությունները.
4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին արգելվում է անձամբ վարել իրենց մասնակիցների ռեեստրը: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերն իրենց մասնակիցների ռեեստրի վարումը պարտավոր են հանձնել «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան անձանց: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կոոպերատիվ կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկերն իրենց մասնակիցների ռեեստրի վարումը պարտավոր են հանձնել Կենտրոնական բանկին: